11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Սիրով կընդունեմ Սերժ Սարգսյանին»

«Ակնհայտ է, որ լուրջ խնդիրներ ունենք ԵՏՄ-ի հետ, Պերմյակովը , որին չեն հանձնում Հայաստանին: Արդեն նախագահ Սարգսյանի շուրթերից է հնչում, որ Ռուսաստանը սպառազինում է Ադրբեջանին: Սա արդեն ահազանգ է ու ինչ-որ տեղ հիշեցնում է 1921 թվականը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը հույս ունի, որ առաջիկայում իշխանափոխություն կլինի.«Ես չեմ ուզում դա լինի իշխանափոխություն հանուն իշխանափոխության ես ուզում եմ լավ երկիր ունենանք: Իշխանության հեռանալը ինքնանպատակ չէ: Մենք ուզում ենք  դէ յուրէ իրավական պետություն, ուզում ենք ունենալ այնպիսի զարգացած պետություն, որտեղ աշխատանք կլինի ու արտագաղթը չի կործանի երկիրը: Այս քաղաքական մեծամասնությունը կործանում է երկիրը»,-ասաց Հովհաննիսյանը:

Խոսելով իր և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր հանդիպման մասին Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց. «Ես Սերժ Սարգսյանին  սիրով կընդունեմ «Ժառանգության » գրասենյակում ու ինքը եթե ինձ  հրավիրի ՀՀԿ գրասենյակ սիրով կհակադարձեմ, բայց չկարծեք թե կրկին անգամ չեմ բարձրացնելու իր լեգիտիմության հարցը»,-հավելեց «Ժառանգության» առաջնորդը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ