14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ի՞նչ ունեն կիսելու Փոստանջյանն ու Մարտիրոսյանը

Մարտի 12-ին տեղի է ունեցել միջկուսակցական ոչ պաշտոնական խորհրդակցություն ՀՀԿ նախագահի եւ «Ժառանգության» վարչության երկու անդամների միջեւ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը  մեկնաբանեց Արմեն Մարտիրոսյանի եւ Զարուհի Փոստանջյանի միջեւ ստեղծված լարվածությանը։

Րաֆֆի Հովհաննիսյանի փոխանցմամբ   ինքն անձամբ նման հանդիպման չէր գնա, սակայն իրենց կուսակցությունում առկա է ծայրահեղացված ազատություն։

«Իմ բացակայությամբ լիազորությունները դրված էին Արմեն Մարտիրոսյանի վրա։ Ես հանդիպման հնարավորության մասին իմացել եմ, բայց հանդիպման մասին իմացել եմ միայն կայանալուց հետո։ Իհարկե, իմ բացակայությամբ եղել են մեթոդաբանական սխալներ, ոչ կշռադատված քայլեր։ Եղել է ներքին վեճ, որն այսօր դարձել է բաց վեճ»,- ասաց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք , որ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ «Ժառանգության» կուսակցության անդամներ Ռուբիկ Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը  մարտի 12-ին հանդիպել են Սերժ Սարգսյանին։ Հանդիպումից հետո Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ իրենք նախապես որոշել են չգնալ նախագահի հետ հանդիպմանը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ