14 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մահացել է Սինգապուրի պատմության մեջ առաջին վարչապետը

Նախօրեին 91 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո մահացել է Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յուն, ինչի կապակցությամբ երկրում 7-օրյա սուգ է հայտարարվել, հայտնում է Ռիա նովոստին: Նշվում է, որ Լի Կուան Յուի հուղարկավորության արարողությունը կկայանա մարտի 29-ին, թաղման արարողությանը կմասնակցեն երկրի նախագահ Թոնի Թան Կեն Յամը, խորհրդարանի անդամներ, երկրի նախարարների կաբինետը։ Լի Կուան Յուն հայտնի […]

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է հայ զինծառայողի` ադրբեջանական կողմն անցնելու մասին լուրը, հայտնում է АПА գործակալությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից գործակալությանը հայտնել են, որ հավանաբար` «սա կապված է հայկական բանակում տիրող լարված իրավիճակի ու վախի հետ»: Հիշեցնենք, ավելի վաղ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր  ՊԲ զինծառայող, շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանի` հակառակորդի կողմն անցնելու մասին:

ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը կոչ արեցին Փոստանջյանին, բայց ապարդյուն

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Վալերի Պերմյակովին ՀՀ-ին փոխանցելու մասին» նախագիծը արտահերթ կարգով ԱԺ օրակարգ մտցնելու հարցը քվեարկության դրվեց և մերժվեց՝ 42 կողմ 0 դեմ 1ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Մինչ այդ ԲՀԿ անունից հանդես եկավ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` նշելով, թե խմբակցությունը հորդորում է նախագծի հեղինակին ողջամիտ ժամկետով հետաձգել նախագիծը ԱԺ օրակարգ մտցնելու հարցը, քանի […]

ԲՀԿ-ն այսուհետ ընդդիմություն է

Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյան: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, իսկ քարտուղար` Վահե Էնֆիաջյանը: Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին հայտարարեց, որ ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն է հայտարարում:

Կոնգրեսականները պահանջում են ավելացնել ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին /վիդեո/

Միացյալ Նահանգների Կոնգրեսում սկսվում է ԱՄՆ-ի արտաքին օգնության բյուջեի քննարկումը, որի ընթացքում մի շարք կոնգրեսականներ նախատեսում են պահանջել գործադիրից բարձրացնել Հայաստանին տրամադրվող արտաքին օգնության չափը, հայտնում է Ամերիկայի ձայնը: Մանրամասները` Ամերիկայի ձայն-ի տեսանյութում:

Պուտինի չգալը անհասկանալի կլիներ. Նախագահի հարցազրույցը «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը, որտեղ անդրադարձել է մի շարք հարցերի, մասնավորապես` Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդին և ընթացիկ տարում նախատեսված հիշատակի ոգեկոչման միջոցառումներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին և մի շարք այլ թեմաների: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրը Գալիպոլիի ճակատամարտի տարելիցի միջոցառումներ կազմակերպելու Թուրքիայի նախագահ […]

«Մեղադրանքները սին են, իրենք էլ սին են» /վիդեո/

«Մեղադրանքները սին են, որովհետև իրենք էլ սին են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն՝ արձագանքելով ՀԱԿ-ի այն հայտարարությանը, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելով քաղաքական ուժեը միայն նպաստում են իշխանությունների վերընտրվելուն: «Իրենք առաջարկներ չունեն, որովհետև որևէ փոփոխություն իրականում չեն ուզում, իրենք ունեն միայն մեկ խնդիր՝ անձերի երևալը հասարակության մեջ, […]

«Կարող էր չհեռանալ». Արարատ Զուրաբյանը՝ Ծառուկյանից ու ընդդիմությունից

«Ոչ ուզում եմ իշխանական քաղաքական միավորի ներկայացուցիչների ինչ-որ հրճվանքը գնահատեմ, որ իրենք ինչ-որ հաջողություն են արձանագրել, ոչ էլ այն տեսակետը, որ Գագիկ Ծառուկյանի հեռանալով՝ նոր իրավիճակ է ստեղծվում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն՝ անդրադառնալով այն տեսակետին, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո մինչև հաջորդ համապետական ընտրություններ պայքարը գնալու է ընդդիմադիր […]

Փաշինյանի կարիքը չունի /վիդեո/

«Պարոն Փաշինյանի իրավունքն է կարծիք հայտնել, ինչպես ցանկացած քաղաքակա գործչի, նա ունի իր կարծիքը, մենք՝ մեր»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ արձագանքելով ԵՄ-Հայաստան հանձնաժողովի 15-րդ նիստում այսօր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեսակետին, թե իշխող կուսակցությունը ճնշել է ԲՀԿ-ինու նրա նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանին: «Ես ԲՀԿ որևէ ներկայացուցչից, այդ թվում […]

«ՌԴ նախագահն այն պաշտոնյան չէ, որ օրը մեկ մտափոխվում է» /վիդեո/

«Ես տեղյակ չեմ, որ ինքը մտափոխվել է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ ի պատասխան հարցին, թե արդեն տեղեկություններ կան, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է Հայաստան չգալ ապրիլի 24-ին: Շարմազանովը նշեց, որ ՌԴ նախագահն այն պաշտոնյան չէ, որ օրը մեկ մտափոխվում է: «Պարոն Պեսկովն ընդամենն ասել է, որ ժամկետները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի