18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Նշանակվեց

Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) հայտնում է, որ Արփի Վարդանյանը նշանակվել է ԱՀՀ-ի տարածաշրջանային տնօրենի նորաստեղծ պաշտոնում (տեղակայված է Երևանում):

Նշվում է, որ 1994 թվականից ի վեր Վարդանյանը երկար ժամանակ եղել է Համագումարի գործունեության աջակիցը: Նա աշխատակցել է Համագումարին և՛ Երևանում, և՛ Վաշինգտոնում` զբաղեցնելով, մասնավորապես, տարածաշրջային տնօրենի, գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի (Վաշինգտոնում) պաշտոնները:

«Հայաստանի տարածաշրջանային գրասենյակը սերտորեն աշխատելու է Վաշինգտոնում Համագումարի կենտրոնակայանի և Լոս Անջելեսում, Կալիֆորնիայում և Բոստոնում տեղակայված Համագումարի մյուս գրասենյակների հետ: Ինչպես ավելի վաղ հայտարարվել է, Համագումարը վերակառուցում է իր` հայերի ձայնը Վաշինգտոնում առավել արդյունավետ բարձրաձայնելու կարողությունը», – փոխանցում է ԱՀՀ-ն:

Հիշեցնենք, նախօրեին այս պաշտոնից հրաժարական էր տվել Արմինա Դարբինյանը, ով այս կռառույցը ղեկավարում էր 2010թ. -ից: 

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ