14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչու Օսկանյանը որոշեց լքել ԲՀԿ-ը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցությունս դադարեցնելու իմ որոշման պատճառն այն է, որ կուսակցությունը չկարողացավ իրականացնել հայ ժողովրդի՝ իմ գնահատմամբ՝ բացարձակ մեծամասնության ցանկությունը՝ այս փուլում արմատական փոփոխություններ իրականացնելու և երկիրը ոչ միայն ծանր վիճակից դուրս բերելու, այլև զարգացման ճիշտ և առողջ […]

«Ընդամենը տեղի է ունեցել բառերի փոփոխություն». Մարտիրոսյանը՝ ԲՀԿ-ի որոշումից

«Ինձ համար երբևէ մեծ, էական նշանակություն չի ունեցել որևէ քաղաքական ուժի ֆորմալ  իրեն որևէ դաշտում հայտարարելը, որքան ինձ համար միշտ նշանակություն է ունեցել, թե տվյալ քաղաքական ուժն ինչպիսի գործունեություն է ծավալում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ողջունում է ԲՀԿ-ի այսուհետ ընդդիմադիր դաշտում հանդես գալու որոշումը:  «« Բարգավաճ […]

Օսկանյանը մանդատը վայր չի դնի/վիդեո/

«Ով հեռացել է կուսակցությունից պարզ է: Վարդան Օսկանյանը պատգամավորական մանդատը ցած չի դնելու»,-այսօր ԲՀԿ 8-րդ համագումարից հետո ասաց Նաիրա Զոհրաբյանը: Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ում բոլորը ցանկանում էին, որ Օսկանյանը մնա: «Օսկանյանը վայր չի դնում մանդատը, նա միայն հեռանում է ԲՀԿ-ից: Իր որոշման պարզաբանումը այսօր նա կտա հայտարարության ձևով»,-հավելեց Զոհրաբյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Մենք պետք է հաշվետվություն տանք հանրությանը. ԲՀԿ նորընտիր նախագահի ելույթը

Նաիրա Զոհրաբյանի ելույթ ԲՀԿ 8-րդ արտահերթ համագումարում     <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության հարգելի գործընկերներ,   Լինեմ անկեղծ՝ ինձ համար դժվար է լինելու տալ բոլոր  հարցերի պատասխանները, որ այսօր ունի մեր հանրությունը <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցությունից, եւ ունեք նաեւ դուք՝ որպես ԲՀԿ անդամներ, կուսակցության նվիրյալներ: Կարծում եմ՝ պետք չէ բացատրել, թե ինչ ծանր պատասխանատվություն է Գագիկ Ծառուկյանից […]

ԲՀԿ նախագահը Նաիրա Զոհրաբյանն է /վիդեո/

«Բասրգավաճ Հայաստան » կուսակցությունը ունի նոր նախագահ:Քիչ առաջ ավարտված համագումարից հետո այդ մասին ասաց ընտրված նոր նախագահը՝ Նաիրա Զոհրաբյանը: Համագումարին մասնակցող 189 պատվիրակներից Զոհրաբյանի օգտին քվեարկել են 188-ը: Ձեռնապահ է եղել միայն ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: «Ես ներողություն եմ խնդրում  լրատվամիջոցներից, ասելով որ հիմա չենք կարող պատասխանել նրանց հարցերին: Ուզում եմ խոսել այսօրվա համագումարի մասին, […]

Այսուհետ ամեն ինչ ձեր որոշելիքն է. Ծառուկյանի վերջին խոսքը

Րոպեներ առաջ մեկնարկել է ԲՀԿ 8-րդ համագումարը: Առաջին անգամ այս կուսակցության մեջ կլինի նախագահի փոփոխություն: Իր ելույթում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից և այլևս ԲՀԿ-ի հետ կապ չունի. «Սիրելի գործընկերներ, ընկերներ Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնց հետ միասին երկար ճանապարհ ենք անցել, տեսել ենք ուրախության, տխրության, հիասթափության, ցնծության պահեր: […]

«Կմուծվե՞ն»

Ռուստամ Գասպարյանն էլ լքեց ԲՀԿ-ն: Արցախյան ազատամարտի այս հրամանատարին դժվար է առնետ համարելը, որովհետև մինչև վերջերս նա խոսում էր իշխանափոխության անհրաժեշտության մասին, մասնակցում էր ընդդիմադիր ազատամարտիկների հավաքներին, մամուլի էջերում նույնիսկ հնչեցնում էր Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: ԲՀԿ-ն լքում են «աջից» ու «ձախից», կուսակցությունից հավասարապես դժգոհ են, օրինակ, Յուվեցի Կարոն, ով, իր իսկ խոսքերով, ամենաշտ քվեն […]

Միկա Բաղդասարովի թիկնապահն էլ

Բերձորում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ մոտ մեկ ամիս առաջ նշանակված ծառայողական քննությունն այսօր ավարտվել է: Լրատվամիջոցներին չի հաջողվում որևիցե մեկնաբանություն ստանալ Արցախի իշխանություններից: Հիմնադիր Խորհրդարանը արդեն տեղեկացրել էր, որ պետական մակարդակով կազմակերպած ծեծին մասնակցում էին քրեական տարրեր և իշխանության յուրայինների ստրուկներ: Նկարում պատկերված անձը գործարար Միկա Բաղդասարովի թիկնապահներից է, ով Բերձորյան ծեծի ժամանակ ուղորդում էր թևկապներով երիտասարդներին և ոչ […]

«Նահատակված հայ գրողները. 1915-1922թթ.»

Փետրվարի 28-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում «Համազգային» հայ կրթական և մշակութային միության կողմից Վաշինգտոնի Սուրբ Խաչ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու սրահում կազմակերպվել էր նյույորքաբնակ գործիչ Հրանտ Մարգարյանի նոր գրքի շնորհանդեսը: «Նահատակված հայ գրողները. 1915-1922թթ.» անվանումը կրող գիրքն անգլերենով պատմում է Մեծ եղեռնի տարիներին նահատակ դարձած 13 հայ գրողների կյանքի ու գրական գործունեության մասին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի