18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Շումախերն էլ գա. Առավոտ

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը պնդում է, որ ոչ միայն ինքը, այլեւ հանրության 51 տոկոսից ավելին Սերժ Սարգսյանին ընդունում են որպես լեգիտիմ նախագահ: «Առավոտը» այս առնչությամբ զրուցել է նրա հետ.

«Օրերս սահճանադրական բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության դերի մասին քննարկում էր կազմակերպվել, որի ժամանակ Սերժ Սարգսյանին համեմատեցին ձիավորի հետ, որը ձին վատ է վարում, բայց անընդհատ ուզում է ձին փոխել, ոչ թե իրեն:

Սերժ Սարզսյանի ձեռնարկած սահմանադրական փոփոխությունները սատարող ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում չհամաձայնեց այդ կարծիքին: Նրա խոսքերով՝ «եթե մենք ուզում ենք որեւէ տեղ գնալ, անհրաժեշտ է ոչ միայն վարորդին, այլ նաեւ մեքենան փոխել:

Եթե անգամ հենց հիմա Ֆորմուլա-1-ը բերեք, բայց չլինի Շումախերը, մենք չենք կարող հասնել տեղ: Եթե Շումախերն եկավ, մեր մոտոցիկլետով ինքը չի հասնի տեղ, որովհետեւ չունի այղ արագությունը»:

Թերթի հարցին՝ եթե Դուք ասել եք, որ Սերժ Սարգսյանին լեգիտիմ նախագահ եք համարում, նշանակում Է՝ չեք ուզում, որ վարորդին փոխեն եւ Շումախերին բերեն, նա պատասխանեց. «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին լեգիտիմ համարելուն, այո, ես համարել եմ եւ համարում եմ: Ինչու, շատ պարզ, որովհետեւ լեգիտիմ հասկացությունն ինձ համար հետեւյալն Է՝ հասարակության մեծամասնությունն ընդունում է, որ երկրի նախագահը Սերժ Սարգսյանն է: 

Որեւէ մեկն այսօր չի կարող պնդել, որ հանրության 51 տոկոսից ավելին մերժում է երկրի նախագահի պաշտոնում Սերժ Սարզսյանի գոյությունը, անկախ նրանից՝ համաձայն է վարվող քաղաքականության հետ, թե ոչ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ