10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Մինչ օրս շատ դժվար է Ցեղասպանության թեման քննարկել ու կանխել

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի նախագահող Լուիզ Մորենո  Օկամպոն սկզբում ողջունեց ֆորումի կազմակերպիչներին, ներկաներին, ապա ասաց, որ իր  համար մեծ պատիվ է, որ հնարավորություն է ընձեռնվել ներկայացնելու առաջին հանձնախումբը, որի կազմում է երկրի նախագահը:

Նա նկատեց, որ Ցեղասպանությունն ինչպես քաղաքական կյանքի վրա է ազդում, այնպես էլ արվեստի վրա, հասարակության վրա: «Երախտապարտ եմ, որ Հայաստանն առաջատար դիրք է  զբաղեցնում համաշխարհային հանրույթի կերտման գործում»,-նշեց նա:

Պարոն Օկամպոն ընդգծեց, որ այս ֆորոմը հնարավորություն է տալիս՝ առերեսվելու ոչ միայն նրա հետ, ինչ հարյուր տարի առաջ է եղել, այլ նրա հետ, ինչ հարյուր տարի անց է կատարվում: Նա ասաց, որ Հոլոքոստից հետո միայն «ցեղասպանություն» եզրույթը ստեղծվեց, բայց միևնույնն է՝ մինչ օրս շատ դժվար է այս թեման քննարկել ու կանխել, ինչի ապացույցը Սիրիայում և այլ երկրներում տեղի ունեցող գործընթացներն են: «Այնպես որ այս թեման արդիական է»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ