10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

«Մի վախեցեք»

 «Այնպես չէ, թե ոչ մի բան չկա, այս ֆորումը պետք է ինչ-որ բան տա»,-այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչ կտա այս ֆորումը Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

«Անընդհատ տեղի են ունենում գործընթացներ, որոնք քայլ առ քայլ մոտեցնում են Ցեղասպանության ճանաչմանն աշխարհի կողմից, մյուս կողմից էլ այս ամենը համախմբում է մեր ժողովրդին ինչ-որ միասնական գաղափարների շուրջ»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ Հայաստանը չունի գործողությունների ճիշտ հաջորդականություն, և եթե օրինակ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Հայաստանը չունի գործողությունների հստակ ծրագիր, թե ինչ քայլեր է ձեռնարկելու, Մանուկյանն արձագանքեց.

«Այդպես չի, կան բազմաթիվ սցենարներ, այդ սցենարներից մեկն ու մեկը կգնա, երբեք չի լինում, որ բոլոր քայլերը մինչև վերջ հաշված են լինում:

Այն, ինչ հիմա արվում է, պարտավոր ենք անել, թե ինչ հետևանքներ դրանք կունենան, հետո ինչ քայլեր կլինեն, բազմաթիվ տեսություններ կան: Մի վախեցեք: Իսկ ապրիլի 24-ից հետո շարունակելու ենք ապրել»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ