18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախարարները սպասում են. համառ լուրերը չեն դադարում Ժողովուրդ

«Ժողովուրդը» անդրադառնում է կառավարության փոփոխության մասին խոսակցություններին.

«Վերջին օրերին պարբերաբար շրջանառության մեջ է դրվում այն լուրը, թե առաջիկայում Կառավարու­թյան փոփոխությունից հետո ՀՀ վարչապետ է դառնալու ռուսւսստւսնաբնակ միլիարդատեր գործարար Ռուբեն Վարդանյանը: Սակայն այս լուրերը մի «թերություն» ունեն, որի մասին տարածողները հաստատ չեն մտածել»:

Թերթը հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ վարչապետը եւ նախարարները պետք է լինեն ՀՀ քաղաքացի: Իսկ Ռուբեն Վարդանյանը, ինչպես հայտնի է, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է (նա նույնիսկ երկքաղաքացի չէ):

Հավելենք, որ չնայած մեր երկրում առկա ապրիլքսանչորսյան տրամադրություններին, այնուամենայնիվ, գործադիրի անդամների մեծ մասը, կա­րելի է ասել, չի աշխատում:

«ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նախարարների մեծ մասը սպասողական վի­ճակում է, քանի որ իշխանական կուլիսներում համառ լուրեր են շրջում, որ առաջիկայում Կառավարությունը փոխվելու է: Շատերը փորձում են միջնորդներ գտնել, որպեսզի պահպանեն իրենց աթոռները:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ