31 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչև երկուշաբթի ժամը` 21:00-ն.ցուցարարները վերջնաժամկետ տվեցին

Մինչեւ երկուշաբթի, ժամը 21:00-ն իշխանությունները պետք է կատարեն ցուցարարների պահանջներից առնվազն մեկը: Բաղրամյան պողոտայում այսպիսի պահանջով հանդես եկավ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի նախաձեռնության համակարգողներից Դավիթ Սանասարյանը,: Ցուցարարերը դրական բացականչություններով ցույց տվեցին իրենց համաձայնությունը:  Սանասարյանի ընթերցած հայտարարության համաձայն,երկուշաբթի օրվանից ցուցարարները  սկսելու են «Մեկ քայլ առաջ» ակցիան: «Բարիկադ դարձած այս աղբամանները մեզ համար խորհրդանիշ են: Եվ […]

Ջրցան մեքենայից մինչև…/վիդեո/

Երիտասարդ ակտիվիստ Նարեկ Ստեփանյանը մասնակցում է հանուն արդարության բոլոր ակցիաներին: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանյանը նշեց.«Պայքարելը մեր ցանկացած քաղաքացու պարտքն է, որ մասնակցի իր իրավունքի համար պայքարին»,-նշեց Ստեփանյանը: Հունիսի 22-ի հայտնի դեպքերի ժամանակ Ստեփանյանը նույնպես բերման է ենթարկվել: Մանրամասները՝ տեսանյութում:

Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալը կարող է վնասել 2 կողմին էլ.Նարիշկին

ՌԴ Պետումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը գտնում է, որ Եվրոպայի խորհրդի կազմից Ռուսաստանի դուրս գալը կարող է վնաս հասցնել երկու կողմին միաժամանակ: Այս մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք չէինք ցանկանա իրականացնել այդ մտահղացումը։ Մենք կարծում ենք, որ դա վնաս հասցնող որոշում կլինի թե՛ ՌԴ-ի, թե՛ Եվրոպայի խորհրդի համար»,-ասել է Նարիշկինը «Վեստի վ սուբոտու» հաղորդման ժամանակ։ […]

Բաղրամյանում իրավիճակը սրվում է, ցուցարարները կանցնեն վճռական քայլերի

Բաղրամյան պողոտայում նստացույցի նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը այսօր հանդես է եկել հայտարարությամբ: Նրա փոխանցմամբ՝ շարժումը այսօրվանից կփոխադրվի վճռական փուլ: «Ժամը 21.00-ից հայտարարելու ենք շարժման համակարգող խմբի որոշումը եւ ժողովրդի հավանությունը ստանալուց հետո անցնելու ենք վճռական քայլերի»-հրատապ հրավիրված հանդիպման ժամանակ հայտարարեց Սանասարյանը: Լրագրողի դիտարկմանը, թե ոստիկանությունը հայտարարել է, որ քիչ հետո կգան հավաքի կազմակերպիչները եւ […]

Վարչապետերի հանդիպում

Հուլիսի 3-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի հետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Հայ-ֆրանսիական հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, այդ մասին են վկայում Հայաստանի և Ֆրանսիայի Նախագահների միջև հաստատված ընդգրկուն երկխոսությունը, անձնական ջերմ հարաբե­րություններն ու ինտենսիվ փոխշփումները»: Հովիկ Աբրահամյանը կարևոր է համարել […]

Ցույցի կազմակերպիչները սադրանքի են պատրաստվո՞ւմ.ոստիկանությունը կդիմի բռնության

Ոստիկանությունը տեղեկություն ունի, որ այս գիշեր, ժամը 02.00-ին, որոշ անձինք, որոնք իրենց համարում են նստացույցի կազմակերպիչներ, որոշում են կայացրել սրել իրավիճակը, վրաններ տեղադրել, բարիկադներն առաջ բերել: Այսօր, Բաղրամյան պողոտայում ցուցարարների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: « Նրանք կարծում են, որ այսպես չի լինի, հետաքրքիր չի: […]

«Ալյանս» կուսակցությունում կգործի կուսակցության ամենօրյա օպերատիվ ռեժիմով աշխատող գործադիր մարմին

Հիմնադրումից հետո կայացել է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք ներքաղաքական հարցեր, որոշում է կայացվել ստեղծել կուսակցության ամենօրյա օպերատիվ ռեժիմով աշխատող գործադիր մարմին:Տեղի է ունեցել նաև www.alyans.am պաշտոնական կայքի շնորհանդեսն ու հրապարակվել է կուսակցության ֆինանսավորման աղբյուր հանդիսացող նվիրատվությունների վճարային համակարգը:    Լրատվական ծառայություն

Հրատապ. բոլորը հրավիրվում են Բաղրամյան պողոտա

«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնալ Դավիթ Սանասարյանը տարածել է մամլո հաղորդագրություն. «ՀՐԱՏԱՊ Հարգելի լրագրողներ, Այսօր՝ ժամը 12:30-ին Բաղրամյան պողոտայի բարիկադների մոտ ասելիք ունեմ… Դավիթ Սանասարյան,  Շարժման հանրային կապերի պատասխանատու»,-ասված է հաղորդագրության մեջ:

««Քթի ծակը» կորցնում են ինչ-որ մարդիկ»

«No comment»,-այսպես արձագանքեց Կարեն Քոչարյանը, երբ լրագրողները խնդրեցին անդրադառնալ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ կապված կիջադեպին: Նշենք, որ վերջինս երեկ Բաղրամյան պողոտա էր գնացել ԵՄ-ի դրոշիով, և նրան այնտեղից հետ ուղերկեցին: «Կան դեպքեր որ պիտի «քթի ծակ» ունենան, բայց երևի տարիքի հետ «քթի ծակը» կորցնում են ինչ-որ մարդիկ»,-նշեց Քոչարյանը: 

Նախ թող մի հատ իրանք իրար մեջ համակարգեն. Շարմազանովը՝ «Ժառանգությունից» /վիդեո/

«Ինձ համար համակարգող խումբը նրանք են, ովքեր արդեն մի քանի շաբաթ շարունակ կազմակերպում ու պայքարում են, իսկ քաղաքական պայքար եթե ծավալում են, թող մղեն ընտրությունների ժամանակ: Մղեցին, ու տեսանք, այդ քաղաքական պայքարի արդյունքոըմ խմբակցության ղեկավարը խոսում է, մյուս անդամը հակաճառվում է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, որ «Ժառանգություն» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված