27 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էլեկտրաէներգիայի թանկացման երեք պատճառ կա

ՀՀ ԱԺ-ում հունիսի 12-ին կայացած էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ խորհրդարանական լսումները հստակություն են տվել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակը: «Լսումներն ինձ տվեցին հստակություն, թե ինչպես է գոյացել այդ գումարը, թե ինչու պետք է 6,93-ով թանկանա: Մենք տեսանք մի բան, որ այո, նրանց ներկայացրած 17 դրամը հիմնավորված չէր, […]

Մտահոգվել պետք չէ /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի խոսքով՝ ՌԴ-ն Ադրբեջանին չի փորձում ինտեգրել ԵՏՄ-ին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ Հայաստանը լիիրավ անդամ է, վետոյի իրավունք ունի, և այդ խոսակցությունները զուտ տեսական են, ու դրա համար մտահոգվել էլ պետք չէ: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի տնօրեն Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, […]

«Աշոտ Աղաբաբյանն ինքը կկարողանա հաղթահարել իրավիճակը»

 «Այս պայմանները ոչ միայն Աշոտ Աղաբաբյանի, այլև շատերի մոտ է: Վերջին հաշվով եթե արդար է այն, ինչ ներկայացնում է ինքը, դատական վճռի հարց է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ արձագանքելով դիտարկմանը, որ ՀՀԿ-ական, իր բարեկամ Աշոտ Աղաբաբյանը հայտարարել է, որ հարկային ստուգումների արդյունքում սնանկացել է ու դեպի անունդ է գնում: […]

«Կրակն ենք ընկել Մաքսային միության ձեռքը»

Ազգային ժողովում քննարկվում է Ղրղզստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դժգոհեց հիմնական զեկուցող, Միջազգային տնտեսական ինտերգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանին, որ նախագծերը արտահերթ նիստ են բերվել հապճեպ, ու պատգամավորները չեն հասցրել դրանք ուսումնասիրել: «Եթե մեր ղրղզ բարեկամներն այդքան սրտատրոփ սպասում էին, որ մեր բախտակիցը դառնային, ապա մայիսի ութից հետո մենք երկու […]

Շուն-գել մերն է. կերուխում ԱԺ-ում

Այսօր Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրայնի ծննդյան օրն է: Պատգամավորին շնորհավորելու համար խմբակցություն էին շտապում ոչ միայն իշխանական խմբակցության պատգամավորները, այլև ընդդիմադիրները: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ խմբակցություն եկան ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Քիչ հետո այստեղ եկավ նաև ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ով նկատելով իրեն ուղղված տեսախցիկները՝ […]

Ինքնին հետաքրքիր նշան է /վիդեո/

«Աննախադեպ բան է, որ Թուրքիայի խորհրդարան են անցել հայկական արմատներ ունեցող երեք պատգամավոր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային և անվտանգության հարցերի կենտրոնի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։  «3 պատգամավորների հայկական ծագումն ինքնին հետաքրքիր նշան է ոչ թե Էրդողանի քաղաքականության մեջ, այլ հասարակության մեջ փոփոխություններ ակնկալելու իմաստով»,-նկատեց նա:

Մայրերը բաց նամակ են հղել ԻԼԻՊ-ի զինյալ որդիներին

«Մայրերը հանուն կյանքի» (Mothers for Life) միջազգային կազմակերպության կանայք` 7 երկրներից բաց նամակ են հղել ԻԼԻՊ-ի ծայրահեղական խմբավորման զինյալ իրենց որդիներին, տեղեկացնում է bognews.org-ը: «Դուք մեզ լքեցիք՝ մեր կամքին դեմ գնալով: Դուք վտանգում եք ձեր կյանքը, խլում ուրիշներինը՝ ոտնատակ անելով մեզ՝ մեր ցավն ու մեր կյանքը»: Կանայք դիմել են իրենց որդիներին ու դուստրերին՝ կոչ անելով […]

Աննախադեպ

«Այս ծրագրի նախադեպը չենք ունեցել Հայաստանի հանրապետությունում»,-այսօր Ազգային ժողովում արտահերթ ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ խոսելով «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրից»: Նա նշեց, որ այս ծրագրի անհրաժեշտությունը խիստ զգացվել է:  Ըստ Նաղդալյանի՝ այն բոլոր երկրները, որոնք […]

Իվանիշվիլին խոստացել է օգնել ջրհեղեղից տուժածներին

Վրաստանի նախկին վարչապետ  Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ կօգնի  Թբիլիսիում ջրհեղեղից տուժած բնակիչներին, ինչպես նաեւ հանրապետության իշխանություններին՝ կառուցելու նոր կենդանաբանական այգի: Այս մասին նշված է Իվանիշվիլիի «Քաղաքացի» ընկերությանՖեյսբուքյան էջի հայտարարությունում: «Բիձինա Իվանիշվիլին ցավում է Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության համար եւ ցավակցություն Է հայտնում զոհվածներիընտանիքներին: «Քաղաքացի» ընկերությունն ամեն ինչ կանի տուժածներին սատարելու համար: Ընկերությունը նաեւ պատրաստ […]

«Ի՞նչ, տերյանական խոսքերով ասե՞մ, անհարմար է»

Ազգային ժողովում, ինչպես միշտ, քվեարկություններից հետո դահլիճում աղմուկ սկսվեց: Ելույթի հերթը ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանինն էր, իսկ մյուս պատգամավորները արագ-արագ հեռանում էին դահլիճից: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նկատողություն արեց աղմկողներին. «Ի՞նչ, տերյանական խոսքերով ասե՞մ: Ովքեր թողնում են դահլիճը, հուշիկ քայլերով դուրս գան: Անհարմար է, դեռ քվեարկությունը չվերջացած՝ վազքով գնում եք, հետո էլ ասում եք՝ մենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի