28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Կուսակիցներով թունդ վիճեցին

«ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննարկմանը, ըստ որի՝ 200 մլն ԱՄՆ դոլար է տրամադրվում ՀՀ-ին ռուսական արտադրության ռազմական միջոցներ ձեռք բերելու համար՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե խմբակցությունը դեմ է քվեարկելու և ներկայացրեց հիմնավորումները:

Փոստանջյանից հետո ելույթ ունեցավ  խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը , որը ընդգծեց, թե խմբակցությունում ազատ են քվեարկելու և ինքը հայտնում է սեփական տեսակետը:

Զարուհի Փոստանջյանը ընդհատելով Ռուբիկ Հակոբյանին,տեղից նկատեց, թե խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Ռուբիկ Հակոբյանն իրավունք չունի անձնական տեսակետ հայտնել:

«Ժառանգության»  պատգամավորների վեճին խառնվեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
 «Մի բռնացեք մարդկանց տեսակետի վրա»,-հորդորեց նա Զարուհի Փոստանջյանին, ով մինչ այդ տեղից այլ պատգամավորների հետ վեճի էր բռնվել:
 դիմեց Փոստանջյանին. «Հասկացանք, վերջ»:
  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ