23 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ամոթա.Արամ Մանուկյան

Այսօր, հուլիսի 2-ին  ԱԺ արտահերթ նիստում կա մեկ հարց` քննարկվում է ՀՀ նախագահի ներկայացրած ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև կնքված ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ՝ 200 միլիոն դոլարի չափով վարկ տրամադրելու մասին համաձայնագրի վավերացման մասին հարցը:

ՀԱԿ խմբակցության  քարտուղար Արամ Մանուկյանը հարցրեց, թե արդյոք՞ համաձայնագրի ստորագրման օրը որևէ այլ փաստաթուղթ է ստորագրվել, որովհետև մամուլից է իմացել այն մասին, որ Գյումրիի ռուսական ռազմաբազային սեփականության իրավունքով տրվել են եկեղեցապատկան հողեր:

Պատգամավորը նաև իր տարակուսանքը  արտահայտեց ստորագրվելիք  փաստաթղթի առնչությամբ: Նա նշեց, որ փաստաթուղթը  գրված է  բազմաթիվ  քերականական և ուղղագրական սխալներով:

«Ամոթ է միջազգային փաստաթղթերը նման սխալներով չեն գրում, ասես՝ ծնկի ծերին գրելով»,- ասաց պատգամավորը:

Արա Նազարյանը պատասխանեց, որ համաձայնագիրը կապ չունի որևէ այլ փաստաթղթի հետ և չի հանդիսանում որևէ այլ փաստաթղթի տրամաբանական շարունակություն: Ինչ վերաբերում է փաստաթղթի սխալներին, փոխնախարարը նշեց, որ հավանաբար, ռուսերենից թարգմանելու արդյունքում է այդ սխալները եղել, և հավաստիացրեց, որ դրանք կշտկվեն:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ