31 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օր են քննարկում. Հայկական ժամանակ

Իշխանական շրջանակներոմ սկսել են քննարկել սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամկետները, և նեղ շրջանակում արդեն հանրաքվեի օր են նշում՝ նոյեմբերի 29: Մասնագիտական հանձնաժողովը վերջին շտրիխներն է անում փոփոխությունների մեջ: Երեկ, երբ «ՀԺ»-ի թղթակիցը սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանին հարցրել է՝ ճի՞շտ է, որ նախատեսվում է հանրաքվեն անցկացնել նոյեմբերի 29-ին, նա պատասխանել է. «Ես չեմ կարող […]

Դավիթ Սանասարյանը հացադուլ հայտարարեց Ազատության հրապարակում

Երեւանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը հացադուլ է հայտարարել: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, Ազատության հրապարակում հայտարարեց Սանասարյանը: «Հացադուլ եմ հայտարարում, որն ուղղված չէ Հայաստանի իշխանություններին,այլ ուղղված է ՀՀ քաղաքացիներին: Հացադուլը շարունակելու եմ այնքան ժամանակ, մինչև այնքան մարդ հավաքվի Ազատության հրապարակում, որ Բաղրամյան 26 շարժվելուց  կարողանանք դիմագրավել ոստիկանական պատնեշին»,-իր խոսքում ընդգծեց Դավիթ Սանասարյանը:: […]

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը բրազիլական «Էստադաո» թերթին

 «Էստադաո». Սկզբում կցանկանայի ավելի ընդհանրական բնույթի հարց ուղղել, որն իմ կարծիքով այս պահին հիմնական հարցն է: Այն վերաբերում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այսպիսով, որքանո՞վ է կարևոր այս տարելիցը, այս ժամանակաշրջանը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերի առումով: Էդվարդ Նալբանդյան. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման հիմնական ուղերձն է՝ «Այլևս երբեք»: Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն […]

Բերման ենթարկված 46 անձիք ազատ են արձակվել

Հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բարձրախոսով հայտարարությամբ դիմել է Բաղրամյան պողոտայում գտնվող հավաքի մասնակիցներին: Հայտարարության գրավոր տեքստը առձեռն տրամադրվել է հավաքի մասնակիցներին: Մասնավորապես, ոստիկանությունը հավաքի փաստացի կազմակերպիչներից և մասնակիցներից պահանջել է վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ տևող արգելափակումը և հեռացնել աղբամանները: Ոստիկանության պահանջը կատարելու համար սահմանվել էր կոնկրետ ժամ՝ 12.30: Ոստիկանության օրինական պահանջի հերթական […]

ՉԻ կարելի. Հունան Պողոսյան /վիդեո/

Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածների մեծ մասն արդեն ազատ են արձակվել, ձերբակալվածներ չկան, քրեական գործ չի հարուցվել ոչ մի ցուցարարի դեմ: Այս մասին այսօր` հուլիսի 6-ին, լրագրողներին ասաց ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: «Ցանկացած ակցիա օրինականության դաշտում է թույլատրելի: Բողոքներ կան, որ բերման ենթարկելու ժամանակ որոշ ցուցարարներ բռնության են ենթարկվել, մենք ուսումնասիրում ենք: Մեր ներկայությունն […]

Կին ազատամարտիկի բողոքի ճիչը Բաղրամյանում.բացառիկ կադրեր/վիդեո/

«Երեխեքս էնտեղ են, թողեք գնամ»,-արցունքն  աչքերին ոստիկաններին էր դիմում ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը: Ոստիկանները բացատրում էին, որ չի կարելի մտնել Բաղրամյան պողոտա, քանի որ հատուկ գործողության շնորհիվ պողոտան դատարկվում է ցուցարարներից: Սուսաննա Մարգարյանը ճեղքելով ոստիկանների կազմած պատնեշը  մտավ պողոտա: «Հեյ….»,-բարձրաձայն ճչաց ազատամարտիկը: Մանրամասները՝ տեսանյութում:

Դավիթ Սանասարյանը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր Բաղրամյան պողոտայից  մոտ 4 տասնյակ քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության Արբկիրի բաժին: Արաբկիրի ոստիկանության բաժին բերման ենթարկվածներին այցելած ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը վատ ինքնազգացողության պատճառով տեղափոխվել է հիվանդանոց։  Փաշինյանը նշել է, որ ինքը միշտ դատապարտում է բռնությունը:

Երգահանին «պատժել են» Բաղրամյանում մարդկանց համար սենդվիչներ պատրաստելու պատճառով/վիդեո/

«Քաղցած չէին սպասում» հաղորդաշարը, որ այս անգամ այցելել էր երգահան Նիկ Եգիբյանի բնակարան, եթեր չի հեռարձակվել միայն այն պատճառով, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդներին միացած Նիկը որոշել է հաղորդման ընթացքում պատրաստած սենդվիչները հյուրասիրել ցուցարարներին: Այդ մասին երգահանը տեղեկություն է տարածել ֆեյսբուքի իր էջում և տեղադրել եթեր չհերարձակված հաղորդման տեսագրությունը: Մանրամասները՝ տեսանյութում:  

Հույները «ոչ» են ասել վարկատուների առաջարկներին

Նախօրեին Հունաստանում հանրաքվե է տեղի ունեցել, որի ժամանակ քաղաքացիները պետք է պատասխանեին, թե արդյոք համաձայն են երկրի երեք խոշոր վարկատուների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի և Եվրահանձնաժողովի առաջարկին։ Հանրաքվեի արդյունքներով Հունաստանը կարող է կա՛մ դուրս գալ եվրագոտուց, կա՛մ էլ շարունակել վարկատուների հետ բարդ բանակցությունները։ Երկրի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալներով` 100% ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի […]

«Օպերա տանողները պիտի պատասխան տան»

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ, պայքարող քաղաքացի Արամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրառել է. «Մի բանա տանել մարդկանց օպերա, մի բանա գնալ մարդկանց հետ։ Գնացողներին չկա ասելու, տանողը կամ տանողները պիտի պատասխաններ տան»:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված