19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Հույները «ոչ» են ասել վարկատուների առաջարկներին

Նախօրեին Հունաստանում հանրաքվե է տեղի ունեցել, որի ժամանակ քաղաքացիները պետք է պատասխանեին, թե արդյոք համաձայն են երկրի երեք խոշոր վարկատուների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի և Եվրահանձնաժողովի առաջարկին։ Հանրաքվեի արդյունքներով Հունաստանը կարող է կա՛մ դուրս գալ եվրագոտուց, կա՛մ էլ շարունակել վարկատուների հետ բարդ բանակցությունները։

Երկրի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալներով` 100% ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում միջազգային վարկատուների պահանջներին «ոչ» է ասել ընտրողների 61.31%-ը, կողմ է արտահայտվել 38.69%-ը։ Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 5.8%-ը, հաղորդում է Հունաստանի ՆԳՆ-ն, հայտնում է РИА Новости-ն ։

Հանրաքվեից հետո մոտ 150 ցուցարարներ դուրս են եկել Աթենքի փողոցներ, հայտնում է ոստիկանությունը։ Նրանք ոստիկանության վրա պայթուցիկ նյութերով շշեր են նետել և աղբ այրել։

Հարկ է նշել, որ հանրաքվեից հետո երկրի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հրաժարական է տվել:

Լրատվամիջոցները նշում են, որ երկրում իրավիճակը օրեցօր ավելի է բարդանում. բանկերը փակ են, որոշ խանութներ պատրաստվում են աշխատակիցներին իրենց հաշվին արձակուրդ ուղարկել, քաղաքացիները բանկոմատներից օրական 60 եվրոյից ավելի չեն կարողանում կանխիկացնել։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ