27 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սուրիկ Խաչատրյանի մեծ երազանքը. Առավոտ

«Առավոտ»-ի հետ զրույցում պատգամավոր Արմեն Կարապետյանը հետաքրքիր բացահայտումներ արեց Սուրիկ Խաչատրյանի երազանքների մասին: Թերթի դիտարկմանը, որ եթե Մուրիկ Խաչատրյանը չչարաշահի իր պաշտոնեական դիրքը եւ այդ «դուխը» չտա որդուն, զուսպ դաստիարակի, տան տղա դարձնի, նա իրեն թույլ չի տա մշտապես նման միջադեպերի մեջ ընկնել՝ Արմեն Կարապետյանը չհամաձայնեց. «Ընդհանրապես ոչ մի ծնող չի ուզենա, որ հատկապես իր […]

Պուտինը երաշխիք է տվել. 168 Ժամ

«168 Ժամ»-ը գրում է. «Ադրբեջանում կխորանա տնտեսական ճգնաժամը, իսկ երբ ճգնաժամը խորանում է, ապա յուրաքանչյուր ավտորիտար իշխանության մոտ առաջանում է գայթակղություն՝ մարդկանց ուշադրությունը շեղել փոքրիկ պատերազմով: Սա լուրջ սպառնալիք Է: Չեմ բացառում, որ Բաքուն գնա վտանգավոր ավանտյուրաների ԼՂ հակամարտության գոտում: Ուստի կարծում եմ, որ Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում Ալիևի հետ եղել է խոսակցություն այս […]

«Բռնաբարության» համար պատժե՞լ Շմայսին. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հայտարարությունների փաստի առիթով քրեական գործը հարուցելու կամ այն մերժելու  նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Հիշեցնենք, որ Ա. Մովսիսյանը հայտարարել էր, թե. «Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրենց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի եւ գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, […]

«Արմենիան» «Հրաշալի է քառյակ» է ստեղծում «դռայվոտ» պատգամավորներից. Հրապարակ

«Հրապարակ»-ի տեղեկություններով, առաջիկայում «Արմենիա» ՀԸ-ն կսկսի իր նոր նախագծի իրականացումը: Այն կոչվում է «Հրաշալի քառյակ»: Նախագծին մասնակցում են Աժ չորս պատգամավորներ՝ էդմոն Մարուքյանը, Լեւոն Մւսրտիրոսյանը, Ալիկ Արզումանյանը, Արծվիկ Մինասյանը: «Փաստորեն, սա փորձ է ոչ միայն ծածկելու դատարկ մնացած արեւմտյան դաշտը, այլեւ լուրջ օժանդակություն նոր կուսակցություն ստեղծող էդմոն Մարուքյանին: Հաղորդումը շաբաթը մեկ է եթերում լինելու, անդրադառնալու […]

Դատի է տվել

Հունիսի 18-ին, ժամը 15:00-ին ՀՀ Վարչական դատարանի թիվ 319 դահլիճում տեղի կունենա«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ-ն ընդդեմ ՀՀ Արտաքին գործերի նախարարության հայցով դատական նիստը: Հայցադիմումով նախարարությունից պահանջվում է տրամադրել տարիներ շարունակ բանակցված և 2013 թվականին համաձայնեցնելուց հետո տապալված Հայաստան-ԵՄ Ասոցացման ու Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի նախագիծը:  

Հիշեցնում է

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը չի բացառում, որ աշնանը քաղաքական կյանքում «թեժացումներ» լինեն: «Նկատի առնելով, որ աշնանը սահմանադրական բարեփոխումները արդեն միս ու արյուն պետք է ստանան, տեքստն էլ լինի սեղանին դրված պետք է լինի, կարծում եմ՝ աշնանը կլինի տեսակետների բախում, մոտեցումների քննարկում, և այդ առումով կարող է նաև «թեժանալ», բայց ամառն սպասել, որ այս […]

Ժողովրդին պետք չէ իրենց աքլորանալը

Հանրային ծառայությունների հանձնաժողովի նիստին գնացել են Ճ կլասի քաղաքական գործիչներ և ուղիղ եթերում ինքնահաստատվում են: Խնդալու ա: Ե՞րբ են հասկանալու, որ ժողովրդին պետք է ոչ թե իրենց աքլորանալը կամ փիառվելը, այլ կոնկրետ հարցի լուծում: Տիգրան Քոչարյանի գրառումը  

Բաց նամակ Հովիկ Աբրահամյանին

ՀՀ քաղաքացի Իշխան Գեւորգյանը հանդես է եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված բաց նամակով, որում բարձրացրել է հաշմանդամներին հատկացվող անվճար դեղերի հարցը: Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Հանրապետության 200 հազար հաշմանդամներին հուզող եւ հասարակական հնչեղությամբ հարցի մասին ստիպված եմ ձեզ տեղեկացնել մամուլով, համոզված եմ, որ նախորդ վարչապետին եւ ձեզ 22.10.2014թ. հասցեագրած նամակներիս շրջանցելով են պատասխանում, այն […]

Եվրոպական խաղերում իշխում է ատելությունը ժողովուրդների միջև. միջազգային մամուլ

Ադրբեջանում ընթացող վիճելի Եվրոպական խաղերի ընթացքում միայն սեփական մարզիկներին են աջակցում, մինչդեռ արտասահմանցի մարզիկները շարունակաբարստորադասվում են: Նույնիսկ Լեդի Գագան է քննադատվում: Ռոման Ամոյանի համար թղթի վրայի առաջադրանքը հասկանալի էր: Եթե հայըմբիշը հաղթեր Էլմար Մուխտարովին, բրոնզը միանշանակ կլիներ Ադրբեջանիմայրաքաղաք Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում: Այնուամենայնիվ,Ամոյանին սպասում էր հերթական հակառակորդը. լեփ-լեցուն հանդիսատեսը Հեյդար Ալիևի մարզադաշտում: Ադրբեջանում սպորտային պայքարից […]

Մալաթիան՝ Սամվել Ալեքսանյանին, Աբովյանը՝ Ծառուկյանին, հերթը Դիլիջանինն է

ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում է «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդումների խրախուսման մասին» օրենքի նախագծերի փաթեթը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով նախագծի գլխավոր զեկուցող հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին, ասաց. «Զարմացած եմ, որ որևէ պետության մեջ կարող է նման օրենքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի