07 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչու «իզութոզով» կորավ Վաղինակ Շուշանյանը. Հրապարակ

«Պայքար, «Լուսավորիչ», «Կամանդոս» . սրանք այն նախաձեռնություններն են, որոնք Ազատության հրապարակում պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Ազատության հարապարակում է նաեւ հացադուլ հայտարարած Դավիթ Սանասարյանը: Խայտաբղետ բազմության մեջ շարժման նախահայրը` «Ոչ թալանին» նախաձեռնությունը Ազատության հրապարակում «իզութոզով» անհետացել է:

Ինչ դիրքորոշում ունեն «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները պայքարի այս փուլում, դեռեւս հստակ չի նշմարվում: Թերթը զրուցել է նախաձեռնության համակարգող Վաղինակ Շուշանյանի հետ: 

Պատասխանելով հարցին` դուք չեք միացել Ազատույան հրապարակում հացադուլ հայտարարած Դավիթ Սանասարյանին, Շուշանյանը մասնավորապես ասել է. 

«Նախաձեռնության անդամներին այս օրերին Բաղրամյան պողոտայում եւ այժմ Ազատության հրապարակում չեք տեսնում, քանի որ Ազատության հրապարակում դրվել է ռեժիմի հեռացման պահանջ, մենք զբաղվում ենք հոսանքի չթանկացման պահանջով: Հացադուլն ամենածայրահեղ քայլն է, ցանկացած քայլ, բայց ոչ հացադուլ»: 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ