18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչով է «հմայել» Սերժ Սարգսյանին. Ժողովուրդ

«Ժողովուրդը» նկատում է, որ վերջին շրջանում նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը դարձել է նախագահ Սերժ Սարգսյանի ստվերը եւ ամենուր ուղեկցում է նրան: Այս հանգամանքը ներիշխանական տարբեր քննարկումների տեղիք է տալիս: Բոլորը համոզված են, որ Վիգեն Սարգսյանը դարձել է Սերժ Սարգսյանի ամենավստահելի անձանցից մեկը, բայց չեն կարողանում հասկանալ, թե ինչու կամ այլ կերպ ասած` այդ ինչով է նա իր ղեկավարին «հմայել»: 

«Համենայնդեպս, մինչ նրա` այդ պաշտոնին նշանակվելը, աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողները Ս. Սարգսյանին այդքան հետեւողականորեն չեն «հետապնդել»: 

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի համար Վիգեն Սարգսյանը ստանձնել է Ռոբերտ Քոչարյանի օրոք նրա հավատարիմ Արմեն Գեւորգյանի կարգավիճակը: 

Երկրում բոլոր տեսակի հարցերը լուծվում են կամ Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ, կամ առնվազն իմացությամբ: Իսկ թե ինչ ապագա է նրան սպասվում, դեռ վաղ է կանխատեսել. առջեւում սահմնադարական փոփոխությունների լուրջ փորձությունն է»: 

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ