18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Թալանչիների գլուխները, որ բռնեմ ջարդելու եմ /վիդեո/

«Տո ինչքան ուզում են թող էտքան էլ նստեն: Մարդ են էլի, լավ էլ գործ են անում»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը: Գեներալի  անդրադարձը Բաղրամյան պողոտայում իրականացվող նստացույցի առնչությամբ էր:

Հարցին, թե, իր կարծիքով, մինչև ե՞րբ կարող է այս իրավիճակը ձգվել. Բաղրամյան պողոտան մնում է փակ, Մանվել Գրիգորյանն արձագանքեց. «Դե ավելի լավ, թող մնա… Ժողովուրդ են, եկել են, հանգստանում են»:

Լրագրողի դիտարկմանը, թե հոսանքի թանկացման  մեղավորները կպատժվե՞ն, գեներալը նախ հետաքրքրվեց, թե, մեղավորներ ասելով, ո՞ւմ նկատի ունենք, իսկ պարզաբանումից հետո, թե մեղավորները բոլոր նրանք են, ովքեր թալանել են և թալան թույլ տվել, արձագանքեց. «Այ դրանց գլուխները պտի ջարդվի: Որ բռնեմ` ջարդելու եմ»:

Մանրամասները` տեսանյութում:

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ