20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մինչև երկուշաբթի ժամը` 21:00-ն.ցուցարարները վերջնաժամկետ տվեցին

Մինչեւ երկուշաբթի, ժամը 21:00-ն իշխանությունները պետք է կատարեն ցուցարարների պահանջներից առնվազն մեկը: Բաղրամյան պողոտայում այսպիսի պահանջով հանդես եկավ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի նախաձեռնության համակարգողներից Դավիթ Սանասարյանը,:

Ցուցարարերը դրական բացականչություններով ցույց տվեցին իրենց համաձայնությունը:

 Սանասարյանի ընթերցած հայտարարության համաձայն,երկուշաբթի օրվանից ցուցարարները  սկսելու են «Մեկ քայլ առաջ» ակցիան: «Բարիկադ դարձած այս աղբամանները մեզ համար խորհրդանիշ են: Եվ ամեն նոր օրվա ժամը 21:00-ին, եթե չենք ստանում պատասխան մեր պահանջներից գոնե մեկին, մեկ քայլ առաջ ենք տանում աղբամանները դեպի վեր՝ Բարեկամություն»,- հայտարարեց Դավիթ Սանասարյանը:

Սանասարյանի  խոսքով` շարունակում են խաղաղ պայքարը եւ սկսում են վճռական փուլը: Նա եւս մեկ անգամ ներկայացրեց ցուցարարների հիմնական պահանջները.

– Չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման մասին հակասոցիալական որոշումը;

– Պատժել խաղաղ ցուցարարների եւ լրագրողների դեմ բռնություն կիրառողներին;

– Վերանայել սակագինը՝ նվազեցման միտումով:

Դավիթ Սանասարյանը նաեւ նշեց, որ պարտավոր են քայլեր իրականացնել, ժողովուրդն է դա պահանջում:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ