25 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Աբրահամյանը մասնակցել է Գերմանիայի Միասնության օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Միասնության օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը: Կառավարության ղեկավարը հանդես է եկել շնորհավորանքի խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ, պարո՛ն դեսպան, Գերմանիայի դեսպանության անձնակազմին և Ձեր միջոցով Գերմանիայի բարեկամ ժողովրդին և իշխանություններին՝ Գերմանիայի Միասնության օրվա առթիվ: […]

«Այո»-ի և «ոչ»-ի առճակատում «Բարգավաճ Հայաստանում»

Անցյալ տարի երբ դեռ նոր էր խոսվում Սահմանադրական փոփոխություններ անցկացնելու մտադրության մասին, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն կոշտ է արձագանքել այդ փոփոխություններին` բազմիցս հայտարարելով, որ դեմ է և չի մտնելու բովանդակային որևէ քննարկման մեջ: ԲՀԿ-ն հավատացնում էր, որ իշխանությունները Սահմադրական փոփոխություններ կատարում են բացառապես վերարտադրվելու նպատակով: Փոփոխությունների շուրջ ԲՀԿ-ի կոշտ վերաբերմունքը մեղմացավ փետրվարյան հայտնի իրադարձությունից հետո, երբ […]

Սկզբունքի հա՞րց է

Նախկին ԲՀԿ անդամ, նորաստեղծ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը դեմ կքվեարկի հոկտեմբերի 5-ին Սահմանադրական փոփոխությունների նախագծին: Հիշեցնենք, որ փոփոխություններով կիսանախագահական կառավարման համակարգից անցում է կատարվում խորհրդարանական կառավարման համակարգին: Henaran.am-ի հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանը վերահաստատեց ԱԺ-ում հնչած իր այն հայտարարությունը, որ «Ալյանս» կուսակցությունը դեմ է այդ փոփոխություններին: Հիշեցնենք, որ Ուրիխանյանն ասել էր, որ չի հավատում ոչ […]

Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադրման 7-ամյակին նվիրված միջոցառմանը

Հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության հիմնադրման 7-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել նախարարության կայացման գործում մեծ ներդրում ունեցած կազմակերպություններին, հայաստանյան ակադեմիական կառույցներին, քաղաքական գործիչներին եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին: Միջոցառումը մեկնարկել է քաղաքացիական ծառայողների երդման արարողությամբ: ՀՀ ԱԺ […]

«Ո՛չ»-ի անունից կխոսեն քաղաքական 4 ուժեր

Քիչ անց կմեկնարկի «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության կողմից հրավիրված Սահմանադրական փոփոխությունների դեմ հանրահավաքը, որին կմասնակցեն քաղաքական չորս ուժեր՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀԺԿ-ն և «Հիմնադիր խորհրդարանը»: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության խորհրդի անդամ Արշակ Մուսախանյանը: Նրա փոխանցմամբ՝ հանրահավաքին ելույթով հանդես կգան նախաձեռնության խորհրդի չորս անդամները՝ ինքը, Հրայր Մանուկյանը, Արմեն Գրիգորյանը և Դավիթ Հովհաննիսյանը: «Հիմնադիր խոհրդարանից» կխոսի […]

Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություններ սկսելու ռազմական պոտենցիալ չունի. Թոմաս դե Վաալ

Հանուն միջազգային խաղաղության «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վալը Հայաստանի և Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու հետաքրքրություն չի տեսնում: Հոկտեմբերի 2-ին ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման թեմայով կազմակերպված քննարկմանը Թոմաս դե Վալը միացել էր տեսակամուրջի միջոցով: Նա  ընդգծեց, որ հայկական կողմի համար պատերազմը ձեռնտու չէ, քանի որ իրավիճա կը նրա օգտին է, իսկ Ադրբեջանի […]

ՕԵԿ-ում դեռ չեն հստակեցնում

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ խմբակցությունը շարունակում է մտահոգություն հայտնել Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Պատգամավորը, սակայն, չհստակեցրեց` հոկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին խմբակցությունը կո՞ղմ, թե՞ դեմ է քվեարկելու: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ի ղեկավարության կողմից հիմնած «Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման կառավարման խորհրդի նիստի ժամանակ հայտարարվեց, որ Սահմանադրական բարեփոխումների հրապարակված նախագիծը ներկա տեսքով անընդունելի […]

Բնականաբար, ես ասում եմ Հայոց ցեղասպանություն. թուրք երգչուհի

«Հայ ազգը մանկուց իմ սրտի խորքում է, Պոլսում կոնսերվատորիայում սովորելու տարիներին հայազգի դասընկերներ ունեի, որոնց հետ շփումն ինձ ծանոթացրեց հայ ազգին ու հայ մշակույթին»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գերմանիայում բնակվող ազգությամբ թուրք երգչուհի Լեման Շտեհնը: Ստամբուլում ծնված ու Գերմանիայում մեծացած երգչուհին հենց գերմանիայում է ծանոթացել Հայկական հարցի հանդեպ հայրենի երկրի դիրքորոշմանը: Պոլիսում […]

Գալուստ Սահակյանը կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին

«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) տնօրեն, քարտուղար Թոմաս Մարքըրթի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կմասնակցի վերոնշյալ հանձնաժողովի 104-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Վենետիկում հոկտեմբերի 23-24-ը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի