23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԳՆ շենքը շուտով հյուրանոց կդառնա, իսկ նախարարի սենյակում կդրվի ամենամեծ մահճակալը/վիդեո/

«Հանուն օրենքի» հասարակական շարժման ակտիվիստները ՀՀ Կառավարությունից բացատրություններ են պահանջել ազգային նշանակության հաստատությունների վաճառքի վերաբերյալ, ինչպիսին են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, ՀՀ ԱԳՆ շենքը, ԵՊՀ-ի հյուրերի տունը, Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համալիրը և այլ հաստատություններ, որոնք ունեն ռազմավարական և պատմամշակութային նշանակություն:

Նրանք այսօր, Կառավարության շենքի մոտ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին։Շարժման ակտիվիստները նշում են, որ պետական սեփականության վաճառքը դարձել է տարածված գործելակերպ, որը կիրառվում է Հայաստանի կառավարության կողմից:

«Մենք պահանջում ենք այս հարցը ներառել Կառավարության նիստի օրակարգում և հետագայում հետամուտ կլինենք ՀՀ ԱԺ-ի կողմից օրինագծի ընդունմանը: Կոչ ենք անում հասարակական և քաղաքական ուժերին միանալ հետևյալ ակցիային»,-ասաց շարժման համակարգող Արման Ղուկասյանը

Սոցիալիստական շարժման առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանն էլ նկատեց, որ ԱԳՆ շենքը շուտով հյուրանոց կդառնա, իսկ նախարարի սենյակում կդրվի ամենամեծ մահճակալը:

Հաշվի առնելով այն փաստը, որ պետական սեփականության վաճառքը դարձել է տարածված գործելակերպ, որը կիրառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` հասարակական շարժումը ծրագրում է բարձրացնել այս հարցը հասարակության շրջանում և հանդես գալ ազգային ժառանգության վաճառքի դադարեցման կոչով: Իրենց պահանջները ընթերցելուց հետո, ակցիայի մասնակիցները որոշեցին, որ երոկու օր հետո նորից պետք է հավաքվեն կառավարության շենքի մոտ նամակ-պահանջը հանձնելու  նպատակով։

Մանրամասներ՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ