08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Զուրաբյանը չի ներկայացել. Հայկական ժամանակ

«ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ինչպես և ենթադրվում էր, չի ներկայացել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ Պայքարի 6-րդ վարչություն, ուր նրան հրավիրել Էին երեկ։
Այս մասին մեր թղթակցին հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Զուրաբյանը 6-րդ վարչություն էր հրավիրվել փաստեր ներկայացնելու իր այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կաշաոել է Վենետիկի հանձնաժողովին։ Ոստիկանությունից, սակայն, չեն հայտնել դիմե՞լ են գլխավոր դատախազության, որտեղ պետք Է որոշեն ինչ անել այս գործով։ Մեր թղթակիցը Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրել է, թե ինչ զարգացումներ կարող է ունենալ այս գործը և արդյոք ՀՀԿ-ն իր համաձայնությանը կտա՞, եթե գլխավոր դատախազը Աժ-ին միջնորդի Զուրաբյանին զրկել անձեռնմխելիությունից։ Բաղդասարյանն ասել Է, թե չէին ցանկանա, որ իրենց գործընկերը նման իրավիճակում հայտնվի»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ