09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Եվս մեկ էլիտար հարսանիք. Հրապարակ

«Արդեն տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 1-ին Աժ ԲՀԿ–ական պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելոյի) եղբորորդու և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի դստեր հարսանիքն Է։ Խնջույքը կկայանա վերջին շրջանում էլիտայի սիրած հարսանքատեղիում՝ «Ֆլորենս» ռեստորանում։ Փեսան Աբովյանի ընտրությունների չկայացած թեկնածու Վարդան Մանուկյանի որդին Է, ով ընկերության տնօրեն Է։

Մարզպետի դստեր հետ ծանոթացել Է համալսարանում ուսանելու տարիներին։ Քավորը հանրությանը հայտնի անձ չէ՝ փեսայի ընկերներից է։ Հարսանիքին քաղաքական էլիտայի ներկայությունն ապահովելու են խնամիները, նրանց հրավիրել է հենց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը։ Ի դեպ, վերջին շրջանում հարսանիքների այնպիսի տարափ է, որ ասում են՝ Սերժ Սարգսյանի մոտ հատուկ քննարկումների առիթ է դառնում տվյալ հարսանիքին գնալ-չգնալու թեման»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ