07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ինչի՞ համար է խիստ նեղացած Վիկտոր Դալլաքյանը. Հրապարակ

«Վերջին ամիսներին խորհրդարանի լիագումար նիստերին ներկա չի լինում Աժ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը, չնայած որ ամեն առավոտ նա պարտաճանաչ գործի Է գալիս։ Էդմոն Մարուքյանից պարտված վանաձորցի պատգամավորը, ըստ խորհրդարանական մեր աղբյուրների, անչափ նեղացած-նեղսրտած է ոչ միայն Մարուքյանի «լրացուցիչ» ակտիվությունից, կուսակցություն ստեղծելու լուսավոր հեռանկարից, այլև, առաջին հերթին, որպես իրավաբան՝ սահմանադրական բարեփոխումների ընթացքից իրեն մեկուսացնելու, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում չներառելու համար։

Խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների քննարկման ողջ ընթացքում նա գեթ մեկ անգամ դահլիճ չի մտել. ՀՀԿ-ում տարակուսած էին, թե ինչ է նա զեկուցում նախագահականում այդ մասին, զեկուցում է, թե՝ ոչ։

Ի դեպ, երբեմնի անչափ ակտիվ և արդյունավետ աշխատող պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը մեկ պատճառ ևս ունի դահլիճ չմտնելու, նա այդպես մեկուսացել է ամենքից դեռ վաղուց, երբ իր մյուս ոխերիմ «բարեկամ» Վահրամ Բաղդասարյանը դարձավ ՀՀԿ խմբակցության ղեկավար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ