04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Էլի եկել ու իր երգն է երգում»

Ազատության հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 17-ին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հրավիրել էր հավաք, որտեղ պետք է քննարկվեր Սահմանադրական բարեփոխումների ներկայացված տարբերակը: Հայրիկյանը տեղեկացրեց, որ ԱԻՄ-ը հինգ ուժերի հետ միասին ստեղծել է «Փրկության ճակատ», որը ստորագրել է «Ոչ» ճակատի հրապարակած փաստաթուղթը: ԱԻՄ առաջնորդը նախազգուշական նամակ փոխանցեց երկրի նախագահին, զգուշացնելով, որ Սահմանադրական բարեփոխումները ապօրինի են և նույնիսկ հակասահմանադրական […]

Բարոյականության օրենքները գրված են Սուրբ գրքում. Է. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ԱԺ այսօրվա նիստի ավարտից առաջ անդրադարձավ պատգամավորների կողմից  բարոյականության մասին հայտարարություններին. «Բարոյականության օրենքները  ոչ Սահմանադրության մեջ են,  ոչ օրենքներում, բարոյական օրենքները  գրված են Սուրբ գրքում  և առաջնորդվեք դրանցով» :

ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը Հայաստանի արտգործնախարարին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

Սեպտեմբերի 17-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթեց վերջինիս` հույս հայտնելով, որ ԵՄ պատվիրակության ղեկավարն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Եվրոպական միության միջև հաստատված բազմաոլորտ փոխգործակցության խորացմանը և ընդլայնմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` […]

Սա կոնսոլիդացիա է վաղվա Հայաստանի, վաղվա ավելի արդյունավետ, ժողովրդավար պետության գաղափարի շուրջ: Հ. Նաղդալյան

–Տիկին Նաղդալյան, ինչպե՞ս կբնութագրեք ԱԺ-ում ընթացող Սահմանադրության նախագծի այսօրվա քննարկումը՝ բովանդակային առումով: -Երրորդ օրն է Ազգային ժողովում ընթանում է Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումը , որը կերկարացվի նաև մեկ լրացուցիչ օրով ՝ արտահերթ նիստով: Նախագիծը  120 րոպե ներկայացնելուց հետո հիմնական զեկուցող ՝  Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչ Վ. Պողոսյանը և հարակից զեկուցող՝ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական […]

Վարչապետ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունին: Զրուցակիցները քննարկել են հայ-չինական հարաբերություններին, մասնավորապես, վարչապետ Աբրահամյանի՝ Չինաստան կատարելիք աշխատանքային այցին առնչվող հարցերի լայն շրջանակ: Վարչապետը բարձր է գնահատել հայ-չինական համագործակցությունը տարբեր ոլորտներում և կարևորել երկու երկրների միջև տնտեսական կապերի հետագա զարգացման ու խորացման ուղղությամբ համատեղ նոր ծրագրերի իրականացումը: Դեսպան Թյան […]

Շարմազանովն ուղղեց Փաշինյանին

«Քանի որ հաջորդը կրթության և գիտության հանձնաժողովի նախագահը պետք է ելույթ ունենա պատմական գնահատականներ բերելը հետաքրքիր են՝ Տիգրան Մեծից մինչև Նապոլեոն, և մեզ ուղիղ եթերով նայում են, շատ լավ է: Պարզապես, որպեսզի մեզ չմեղադրենք, ասենք, որ Բորոդինոյի ճակատամարտը Մոսկվայի գրավումից 11 օր առաջ է եղել»,- ԱԺ նիստում ասաց խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ մինչ այդ […]

Այս պրոցեսը ձեռնարկվել է ընդդիմադիր դաշտը ջախջախելու համար. Նիկոլ Փաշինյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների գործընթացը համարում  բլեֆ: Այս մասին պատգամավորն ասաց այսօր ԱԺ-ում սահամանդրական փոփոխությունների նախագշի քննարկման ժամանակ: «Չափազանց վտանգավոր իրավիճակ է գործող վարչապետի համար, որովհետև  մենք տեսանք, թե ինչպիսի սկանդալներ ծագեց պաշտպանության նախարար   Սեյրան Օհանյանի անվան շուրջ  և  նա մի պահ սկսեց լրջորեն հավատալ , որ հենց ինքն է լինելու […]

Վահան Բաբայանը կողմ է

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն այսօր ԱԺ նիստում հայտարարեց, որ ինքն անձամբ կողմ է քվեարկելու սահմանադրական փոփոխությունների նախագծին: Վահան Բաբայանն իր ելույթում  հիշեցրեց, որ համամասնական ընտրակարգին ԲՀԿ-ն նախկինում էլ է կողմ եղել, որն այսօր արդեն ամրագրված է սահամանադրության նոր տարբերակում:

Մի քիչ գրագետ եղեք. Էդուարդ Շարմազանովը՝ ընդդիմադիրներին

ԱԺ-ում սահամանդրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ արտահերթ ելութով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Այս վերջին ամիսների  իրադարձությունները և քննարկումները սահմանդրական բարեփոխումների փաթեթի շուրջ ցույց տվեցին, որ Հայաստանում սահմանդրական բարեփոխումների փոփոխությունների հարցը բնական օրակարգային հարց է, այլ ոչ թե արհեստական, ինչպես ամիսներ շարունակ պնդում էին որոշ ընդդիմախոսներ: Եվ արձանագրենք առաջին  փաստը: Փաաստ համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի