Պնդել, թե իբր անցում է լինելու միակուսակցական համակարգի, նույնն է, ինչ ասել, թե հայոց այբուբենի առաջին տառը «այբ»-ը չէ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին «Հարգելի խորհրդարան, Քաղաքական օրակարգի առանցքային խնդիրներից է շարունակում մնալ համակարգային փոփոխությունների իրականացումը: Տեւական ժամանակ թե՛ ընդդիմությունը, թե՛ հանրային հատվածի գերակշռող մասն անհրաժեշտություն են համարել նմանատիպ փոփոխությունների իրականացումը, որոնք կնպաստեն մեր երկրում ժողովրդավարական ազատություններին, քաղաքական բազմակարծությանը, դատարանների անկախությանը նոր որակ հաղորդելուն: Բոլոր այդ գործոնները հաշվի առնելով՝ […]





































