12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Փաշինյանը որոնում էր Սուրիկ Խաչատրյանին

Ազգային ժողովում այսօր մեկնարկել էր 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկումները, այս անգամ քննարկվում էր տարածքային կառավարման մարմինների բյուջետային հատկացումները: Հետաքրքրական է, որ նախորդ տարի բյուջեի քննարկման ժամանակ ներկա էին բոլոր մարզպետները բացի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից: Անցյալ տարի նրա բացակայությունը նույնիսկ արժանացավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, թե մարզպետն այդ ինչով է զբաղված, որ չի կարողացել գալ բյուջեի քննարկմանը:

Այս տարի, սակայն, ի զարմանս բոլորի՝ Սյունիքի մարզպետը փոքր-ինչ ուշացումով եկավ և նստեց հեռավոր մի անկյունում: Նրա գալուց հետո հինգ րոպե անց դահլիճ մտավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, զզնեց ներկա գտնվողներին, ապա լրագրողներից մեկից հետաքրքվեց, թե եկել է արդյոք Սուրիկ Խաչատրյանը: Ստանալով դրական պատասխան, նստեց դահլիճում և սկսեց հետևել քննարկումներին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ