18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կթանկանա ուղեվարձը, ծխախոտը, խմիչքը

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ԱԺ-ում քիչ առաջ բյուջեի քննարկման ժամանակ հաստատեց, որ նշանակված ակցիզային հարկից սպասվելիք եկամուտներն արդեն իսկ ներառված են ՀՀ 2016 թվականի բյուջեի նախագծով: Հարցը բարձրացրել էր անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ում հետաքրքիր էր, թե արդյոք Ազգային ժողովում օրերս ընդունած օրենքով պայմանավորված հարկային եկամուտները ներառված են արդյոք բյուջեում:

Հիշեցնենք, օրենքով փոխվել են ծխախոտի և օղու ակցիզային դրույքաչափերը, ինչն, ըստ կառավարության ներկայացուցիչների, պայմանավորված է ԵՏՄ անդամակցությամբ, քանի որ նշված ապրանքատեսակների դրույքաչափերը պետք է ներդաշնակեցվեն: Օրենքի փոփոխությամբ ինդեքսավորվելու է նաև վառելիքի դրույքաչափերը, քանի որ հաստատագրված դրույքաչափերը դիզվառելիքի համար վերջին տասը տարում չեն փոփոխվել, և այն նույնպես կհարկվի: Օրենքն ուժի մեջ պետք է մտնի 2016 թվականի մայիսի 1-ից:

Էդմոն Մարուքյանը դժգոհեց, որ օրենքի գործառության դեպքում կթանկանա հասարակական տրանպոսրտի ուղեվարձը, ծխախոտը, խմիչքը` չնայած, որ կառավարությունը պնդում է, որ ակցիզային հարկը բերելու է բյուջե լրացուցիչ մուտքեր: Նկատենք, 2016 թվականին կանխատեսվում է եկամուտների նվազում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ