01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մեկն առաջարկում է բարձրացնել, մյուսը` կրճատել

2016 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը համաձայնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն դիտարկման հետ, որ ոստիկանի աշխատավարձը չի համապատասխանում անհրաժեշտ մինիմումին` նշելով, որ բարձր աշխատավարձը միշտ էլ ցանկալի է: Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ ոստիկաններն աշխատում են 24 ժամ և այլ մասնագիտությունների համեմատ` իրենց աշխատավարձերը քիչ են: Համբարյանն արձագանքեց, որ եթե ոստիկանների աշխատավարձը նույնիսկ պակասի, ապա, միևնույն է, իրենք շարունակելու են աշխատել:

Համբարյանը, սակայն, չպատասխանեց Շարմազանովի հարցին, թե ցածր աշխատավարձերի դեպքում ապագայում հնարավո՞ր է, որ խնդիրներ առաջանան ավելի պրոֆեսիոնալ կադրերի համալրման հարցում: ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ Ղամբարյանին հարցրեց, թե արդյոք չեն մտածում կրճատումների գնալ, որի արդյունքում աշխատավարձերը կբարձրանան և որակական բարելավում կլինի: Ըստ նրա` միջազգային ստանդարտներով Հայաստանում ոստիկանների թիվն առնվազն 30 տոկոսով բարձր է բնակչության թվի համեմատ: Ղամբարյանն էլ պատասխանեց, թե հատկացումները լինում են բնակաչության քանակով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ