01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ծառուկյանը մաքուր է

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող 7 ընկերությունից 6-ում ստուգումներն ավարտել են եւ առանձնակի խոշոր չափերի խախտումներ չեն հայտնաբարել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը` հավելելով, որ մնացել է ստուգել «Արարատի ցեմենտի գործարանը»:

Արձագանքելով դիտարկմանը, թե պարզվում է՝ Սերժ Սարգսյանը հրապարակավ սուտ տեղեկություններ է տվել միլիոնավոր խախտումների մասին` Խաչատրյանը նշեց, թե նախագահի կողմից տրվել է միայն ստուգումներ իրականացնելու հանձնարարական.

«Սերժ Սարգսյանը չի արձանագրել, այլ ասել է՝ պետք է ճշտել, և մենք համապատասխան հանձնարարությունը ստացել ենք ու պարզել, որ էական խախտումներ չեն արձանագրվել: Քաղաքական գործոններում արձանագրվածը բոլորս գիտենք, սակայն նշեմ, որ վերջին տարիներին չենք տեսնի, որ հարկային ու մաքսային մարմինները քաղաքական գործընթացներում ունենան այնպիսի դեր, որը հակասի օրենքին»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ