28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքերն անհամբեր սպասում են, թե երբ են Ջավախքում նամազ անելու

ՀՀ Նախագահի և Կաթողիկոսի՝ Վրաստան այցելության ֆոնին ադրբեջանա-թուրքական մամուլի հիստերիան սկսեց ինքնադրսևորվել, և ինչպես սովորաբար, այս անգամ էլ մտածողութունը զիջեց ոչ կամածին երևակայությանը: Ըստ ադրբեջանա-թուրքական մամուլի՝ «Հայ առաքելական եկեղեցին այսօր մահացու վտանգ է ներկայացնում վրաց ուղղափառության համար»: Այս դատողության վրա նույնիսկ «խաշած հավերի ծիծաղն է գալիս »:

Վառ մտքերի հեղինակները հավանաբար տեղյակ չեն, որ Վրաստանում սկսել են գիտակցել ու հաշվարկել, թե տարիներ հետո ադրբեջանա-թուրքական էներգետիկ և կրոնական բնույթի գրոհներն ինչի են հանգեցնելու և, բարեբախտաբար, սկսել են որոշ քայլեր ձեռնարկել վտանգը կանխելու համար:

Ով չգիտի, որ միայն Աջարիայում կան ավելի քան 150 մզկիթ և մոտ 300 մեդրեսե (իսլամական դպրոց), այդ թվում դեռևս 150 տարի առաջ կառուցած Ազիզիե մզկիթը, որն ի սկզբանե մարմնավորում էր Օսմանյան Կայրության կողմից Վրաստանի տարածքների գրավումը, և ևս 150 մզկիթ Վրաստանի մնացած տարածքներում, այդ թվում Սամցխե-Ջավախքում, որտեղ թուրքերն անհամբեր սպասում են, թե, երբ են թուրք-մեսխեթցիները վերջապես հոծ բազմությամբ հայտնվելու ու նամազներ անելու: 

Սրան ավելացնենք նաև այն, որ Բաթում քաղաքը ներառված է Թուրքիայի ներքին թռիչքների ցանկում և միջազգային թռիչք չի համարվում: Հիմա թող վրացական հանրությունը որոշի մահացու վտանգը որտեղից է գալիս իրականում:

Արտուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան հանրագրից 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ