25 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բերանը կարելուց հետո ոստիկանները հանգիստ են թողել /վիդեո/

Հովհաննես Կարապետյանը անցած տարվա դեկտեմբերին  կարել էր  բերանը և հացադուլ հայտարարել Ազատության հրապարակում: 28 ամյա երիտասարդը ծայրահեղ քայլին դիմելու համար հստակ պատճառաբանություն ուներ. «Այս ծայրահեղ քայլին եմ գնացել, քանի որ հասկացել եմ, որ Սահմանադրական փոփոխությունները մեր երկիրը ընդհանրապես կործանեցին և մեզ հարկավոր է անհապաղ իշխանափոխություն»: Ավելի ուշ Կարապետյանը քանդեց բերանի կարերը և հայտարարեց, որ հացադուլը ուղղված […]

Հուսով եմ՝ Թրամպը ԱՄՆ-ի նախագահ չի դառնա․ Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ գործարար Դոնալդ Թրամպը չի դառնա երկրի հաջորդ նախագահ։ Նա ասել է, որ ինքը հարգում է ԱՄՆ-ի ժողովրդին։ «Ես կարծում եմ, որ մարդիկ հասկանում են՝ նախագահ լինելը լուրջ աշխատանք է։ Դա ռեալիթի-շոու չէ»,- ասել է Օբաման։ Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին ԱՄՆ-ում տեղի կունենան նախագահական ընտրություններ, եւ նախագահի ամենահավանական […]

Ղարաբաղի խնդիրը տեղափոխվում է վտանգավոր հարթակ. Առավոտ

Մի քանի օր առաջ էլ պաշտոնական Մոսկվան տեղեկություն տարածեց, թե ՌԴ ԱԳՆ-ն կուսումնասիրի Պետդումայի պատգամավորների առաջարկը, որն առնչվում է 1921թ. մարտի 16-ին Թուրքիայի հետ ստորագրված Մոսկվայի պայմանագրի չեղյալ հայտարարմանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշ– տոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «ԱԳՆ-ի հասցեով իսկապես ստացվել է պայմանա գիրը խզելու աոաջարկի մասին Պետդումայի մի […]

Պատվերը կկատարենք /վիդեո/

«Հրապարակից դուրս չգալու քայլով՝ ժողովրդին ցույց ենք տալիս, որ  կա մի շրջանակ, որը համառորեն շարունակելու է իր կողմից ներկայացված նպատակին տեր կանգնել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը: Սեֆիլյանը հավատում է ժողովրդի հաղթանակին և ընդգծում է, որ սպասված օրը մոտենում է. «Պետք չէ կոտրվել ու հուսահատվել, քանի որ եթե […]

Վերջնականապես խափանվեց. Իրավունք

Դատելով տեղեկատվական դաշտի վարքագծի որոշ նրբերանգներից, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի ճամբարից որոշ արտահոսքերից, ՀՀ երկրորդ նախագահին անհանգստացրել են որոշ իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել վերջերս: Դրանք երեքն են՝ ԱԱԾ նոր պետի նշանակման ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած հակակոռուպցիոն շեշտադրումները, Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հիմնարար ելույթում պետական չինովնիկներին առաջադրված չափանիշները, ինչպես նաեւ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ստեղծումը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ռոբերտ Սեդրակիչը մտավախություն ունի, […]

Մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը

94 տարեկանում կյանքից հեռացել է ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալին։ Վերջինը ծնվել է 1922թ. Եգիպտոսում: Նա 1992-1996թթ զբաղեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ նախկին գլխավոր քարտուղարի հիշատակը հարգել են մեկ րոպե լռությամբ:

«Մաֆիան» անցնում է Կուտոյանի կողքով

Զարուհի Փոստանջյանի սուրն անցնում է նորանշանակ ԱԱԾ տնօրեն Գեւորգ Կուտոյանի կողքով: Պատգամավորը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ Գեորգի Կուտոյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին նախագահի հրամանագիրը անվավեր ճանաչելու պահանջով։ Փոստանջյանը նշել է, որ խախտվել է  «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի պահանջները, ըստ որի՝ այդ պաշտոնում «կարող է նշանակվել ազգային […]

Անկարան կարող է ընկնել իր լարած ծուղակը /վիդեո/

Թուրքիան ցանկանում էր գրավել Հալեպը, մտնել Դամասկոս ու այնտեղ հաղթանակի նամազ կազմակերպել: Սակայն նպատակները չիրականացան: Ըստ թուրքագետ Հակոբ Չաքրյանի` Ռուսաստանն այդ երկրի ծրագրերը խախտեց: Սիրիական պատերազմում Ռուսաստանի միջամտությունից առաջ Ասադի իշխանությունը վերահսկում էր երկրի 33 տոկոսը, սակայն այսօր ավելի քանի 60 տոկոսը: Թուրքագետը իրատեսական չի համարում այն, որ Էրդողանին կհաջողվի ՆԱՏՕ-ին պատերազմի մեջ ներքաշել: Չաքրյանի […]

Սա դժվարին աշխատանք է․ Դմիտրի Մեդվեդեւն ու Տիգրան Սարգսյանը հանդիպել են /վիդեո/

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Ինչպես փոխանցում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, Մեդվեդեւը նշել է, որ Տիգրան Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպել էր այն ժամանակ, երբ նա ղեկավարում էր Հայաստանի կառավարությունը: «Իսկ հիմա Դուք մեծ ղեկավար եք, ղեկավարում եք մի մարմին, որը համակարգում է այլ կառավարությունների գործունեությունը, Ձեր […]

Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Թբիլիսիում

Փետրվարի 19-ին Թբիլիսիում տեղի կունենա Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների 5-րդ եռակողմ հանդիպումը: Ինչպես տեղեկացրել է Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, Միխայիլ Ջանելիձեի, Մեվլյութ Չավուշօղլուի եւ Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ նիստի շրջանակում ծրագրվում են նախարարների երկկողմանի եւ եռակողմ հանդիպումներ: Նշվում է, որ նախարարները կքննարկեն երկկողմանի եւ տարածաշրջանային հարցեր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի