23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր պատվիրակությունը պետք է ցույց տա, որ ամենօրյա աշխատանք է տանում

Տեղի ունեցածը հայկական պատվիրակության պասիվ աշխատանքի պատճառով է։ Անդրադառնալով ԵԽԽՎ-ում ներկայացված հակահայկական բանաձևերին, լրագրողների հետ զրույցում ասա «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ նախկին օմբուդսմեն  Լարիսա Ալավերդյանը։ «Այդ բանաձեւերը կընդւոնվեն, թե ոչ, միեւնույնն է, քանի որ բոլորս էլ գիտնեք, որ դրանք իրավական ուժ չունեն: Խնդիրն այլ դաշտում պետք է դիտարկել, որ Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ […]

Սուքիաս Ավետիսյանը փակագծերը չի բացում /վիդեո/

ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը վստահեցնում է, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու գործընթացներում չկան փակագծեր, որոնց մասին ինքը տեղյակ է և չի ցանկանում բացել: Henaran-ի հարցին պատասխանելով` պատգամավորը հստակեցրեց, որ այժմ ընթանում են բանակցություններ և ինքը այլ մանրամասների չի տիրապտում: «Մենք խորհրդակցում ենք քաղաքական ուժերի հետ և որևիցե ընդհանուր հայտարարի կամ պայմանավորվածության չենք եկել»,- մանրամասնեց պատգամավորը: […]

Բորդյուժան Հայաստանում կքննարկի կազմակերպության հրատապ խնդիրները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հունվարի 26-29-ը կգտնվի Հայաստանում: Ինչպես հայտնել են ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից, այցի շրջանակներում պլանավորված է Բորդյուժայի հանդիպումը Հայաստանի նախագահ, ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, գրում է РИА Новости-ն: «Հանդիպման ընթացքում պլանավորվում է քննարկել կազմակերպության առջեւ ծառացած հրատապ խնդիրները, ինչպես նաեւ հաստատման ներկայացնել ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի […]

Նոր կոալիցիայի մասին կհայտարարվի մինչեւ այս շաբաթվա վերջը. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական նոր կոալիցիայի հետ կապված բոլոր հարցերը մինչեւ այս շաբաթվա վերջ կհստակեցվեն, համենայնդեպս, ինչ-որ բան կհայտարարվի այդ առնչությամբ: Հիշեցնենք, որ Դաշնակցության ներկայացուցիչները արդեն իսկ խոստովանել են, որ իրենք պատրաստվում են ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել: Փոխարենը ԲՀԿ-ականները կոնկրետ պատասխաններ տալուց ամեն կերպ խուսափում են, քանի որ ներսում խնդիրներ ունեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս վիճակի պատճառն […]

ԵԽԽՎ-ի ղեկավարի պաշտոնում ընտրվել է իսպանացի խորհրդարանականը

Իսպանացի խորհրդարանական Պեդրո Ագրամունտն ընտրվել է Եվրախորհրդի խորհրդարնական վեհաժողովի նախագահի պաշտոնում, հայտնում է INTERFAX.RU-ն։ Նա ընտրվել է խորհրդարանականների ձայների մեծամասնությամբ մեկ տարով՝ եւս մեկ տարով վերընտրվելու իրավունքով։ Ագրամունտը Վեհաժողովում է 2003 թվականից եւ մտնում է առաջատար կոմիտեների մեծ մասի կազմի, ինչպես նաեւ Վեհաժողովի կանոնադրական մարմնի՝ Բյուրոյի կազմի մեջ:

Ո՞վ ես դու Ռոբերտ Ոուլթեր. թեժ իրավիճակ Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ

Բրիտանիայի դեսպանատան մոտ այսօր` հունվարի 25-ին պահանջատիրական ակցիա էր: «Հանուն օրենքի» նախաձեռնության անդմաները պահանջում էին չեղարկել ԵԽԽՎ–ում շրջանառության մեջ դրված 2 հակահայ զեկույցները: Ակցիայի մասնակիցները փորձեցին խորհրդանշական ձևով դեսպանին սև և կարմիր խավիարի տուփեր հանձնել` ակնարկելով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի խավիարային քաղաքականությանը: «Հանուն օրենքի» հասարակական կազմակերպության անդամ Արման Ղուկասյանը իր ելույթում նշեց , որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի […]

ԵՄ-ՀՀ հարաբերությունների միջև ճգնաժամը հաղթահարվեց. Աղվան Վարդանյան

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի Ստրասբուրգում կայացած 16-րդ նիստի ժամանակ Հայաստանի պատվիրակությունը կատարել է մեծ աշխատանք, որը «ջուրը չի գցվի»: Այս մասին լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանը: Հիշեցնենք, որ նիստին մասնակցել են պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը և անդամներ Նիկոլ Փաշինյանը, Աղվան Վարդանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Լևոն Դոխոլյանը և Էդմոն Մարուքյանը: Վարդանյանի հավաստիացմամբ՝ […]

Ինչու պետք է մնալ ԵԽԽՎ-ի կազմում՝ անկախ հակահայ զեկույցների /վիդեո/

Արցախյան հիմնահարցի կարգավորման հարցում ԵԽԽՎ-ն այս պահին որևէ կարևոր դերակատարություն չունի, սակայն մեր անդամակցությունը պայմանավորված չէ, թե որքանով մեր անդամակցությունը կարող է դերակատարություն ունենալ Արցախյան հիմնախնդրի հարցում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին, որը վերաբերում էր ՀՀ-ի անդամակցությանը ԵԽԽՎ-ին: Քաղաքագետից հետաքրքրվել էինք, որ եթե նա կարևորություն […]

Հակահայ երկու զեկույցները գերագնահատվել են. քաղաքագետ /վիդեո/

Քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Հայաստանում գերագնահատել են ԷԽԽՎ-ում քննարկվելիք վիճելի համարված երկու զեկույցները: Հիշեցնենք, որ խոսքը «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» զեկույցների մասին է: Լրագրողների հետ զրույցում քաղաքագետը հիշեցրեց, որ ԵԽԽՎ-ն 2007 թվականին ընդունել է 1416 բանաձևը, որում […]

2015թ. Թուրքիայում միջին հաշվով օրական սպանվել է 4 մարդ

2015թ. Թուրքիայում յուրաքանչյուր օր 4 մարդ է սպանվել, iսկ սպանությունների հիմնական պատճառները եղել են փողն ու արժանապատվությունը: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի համաձայն՝ կազմակերպված հանցագործություններն անցյալ տարի կազմել են ընդամենը 2 տոկոս, սերիական հանցագործություններ չեն գրանցվել, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2015թ. այդ երկրում սպանվել է 1.542 մարդ: Համեմատության համար նշենք, որ 2014թ. սպանվածների թիվը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի