ՀԱԿ-ը բացառիկ կոչ ունի
«Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, առաջին հերթին ԱԺ խմբակցություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, ամբողջ հասարակությանը, նաև լրագրողներին այս պահին կենտրոնանալ կարևորագույն իրադրության վրա վրա: Պետք է կազմակերպենք միասնական պահանջների պլատֆորմ» ,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ը ունի կոնկրետ ծրագրավորված պահանջ և փորձելու է իր շուրջը հավաքել հանրությանը .
«Փորձը ցույց է տալիս, որ մեր քաղաքական կյանքում ամեն բան կարող է լինել՝ կոալիցիաներ, նախարարաների նշանակումներ, Սահմանադրական բարեփոխումներ, բայց կարևորագույն խնդիրները չեն լուծվում և չեն լուծվի, ինչքան էլ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ամուսնանան ու բաժանվեն: Երկրում ոչ մի բան չի փոխվի մինչև երկրում չփոխվի կարևորագույն չարիքը՝ իշխանությունը»:
Զուրաբյանը փաստեց` հանրաքվեի ընթացքը ստեղծել է մի իրավիճակ, որը թույլ է տալիս համախմբման դեպքում պարտադրել խաղի նոր կանոններ:
«Այս իշխանությունը իր դիրքերը ամրապնդում է հենց ընտրակեղծարարության միջոցով: Մենք փաստեր ենք ներկայացրել միջազգային հանրությանը և հստակ առաջ ենք գնում»,-ընդգծեց Զուրաբյանը և հավելեց,-առաջին անգամ միջազգային հանրությունը պատրաստվում է մեզ օգնել՝ զուգակցելով պահանջների կոնսոլիդացված պլատֆորմը և միջազգային ճնշման շնորհիվ իշխանությունը ստիպված է լինելու զիջման գնալ»:
Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ պահանջի շուրջ արդեն քննարկումներ են սկսվել «Ժառանգություն», «ՕԵԿ», նաև «ԲՀԿ» խմբակցությունների հետ:
Մանրամասները՝ քիչ անց` տեսանյութում: