25 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կերել են

Սոցիալական հատկացումները, նպաստները հասցեատերերին չեն հասել: Այս մասին կառավարությունում հայտարարվեց դեռ մեկ ամիս առաջ: Այսօր կառավարության նիստում հաստատվեց որոշում, ըստ որի` պետք է ուժը կորցրած ճանաչել կառավարության` 2016 թ. հունվարի 14-ի «2016 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը սահմանելու մասին» N 5-Ն որոշման 7-րդ կետը: Որոշումը […]

Բրյուսելում կայացավ ՀՀ-ԵՄ բանակցությունների հերթական փուլը

Փետրվարի 17֊ին Բրյուսելում կայացավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների երկրորդ փուլը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։ Բանակցությունների առաջին մասը նվիրված էր քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատություն և ազատությունների ոլորտներում համագործակցության հարցերին։ Այս, ինչպես նաև ավելի վաղ տեղի ունեցած ապագա համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերին […]

Ինչո՞ւ հացի գինը չի նվազում

Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց ՏՄՊՊՀ պետ Արտակ Շաբոյանին, որ նա ներկայացնի հացի շուկայում կատարված ուսումնասիրությունները: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է հացի գնին. ալյուրի գները նվազել էին, իսկ հացի գները` ոչ: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հիշեցրեց, որ 2015թ. ընթացքում ալյուրի գինը նվազել էր, այն հիմնականում ներմուծվում էր Ռուսաստանից, բայց ալյուրի […]

Հիմա եկել է ժամանակը՝ ազգովին հարցնելու. Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը

Փոխվել են դերերն ու տեղերը, Բայց նույնն է երախը վիշապի… Սրա՞նք են այս երկրի տերերը, Աղոթեմ, որ մահս շտապի… Համո Սահյան Այսօր փետրվարի 18-ն է: Վերջին նախագահական ընտրություններից հետո պատմություն դարձավ եւս մեկ տարի՝ նախորդ երկուսի նման սա էլ անպտուղ, սին ու հիասթափեցնող: Այդպիսով՝ հնգամյա ժամկետի մեծ մասն անցավ՝ ի ցույց դնելով ժողովրդին «Ապահով Հայաստան» […]

Բաքվի դեմարշը ԵԱՀԿ-ին (անիմացիոն տեսանյութ)

1994 թվականին ստորագրված հայ-ադրբեջանական հրադադարի ստորագրումից հետո 2015 թվականը շփման գծում ամենաթեժն էր… Հրետանակոծություններ, քաղաքացիական զոհեր և ամենօրյա դարձած հրաձգություններ: Տեսանյութում քննարկվում են շփման գծում իրավիճակի թեժացման պատճառները, ինչպես նաև Ադրբեջանի հարաբերությունները ԱՄՆ-ի, Եվրոպական Միության և Ռուսաստանի հետ: Ներկայացվում է նաև այն, թե ինչու է Բաքուն ցականում արցախյան բանակցություններում ազատվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից և […]

ԲՀԿ-ն արդեն վերջացել է. նախկին ԲՀԿ-ական

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի  կարծիքով` ԲՀԿ-ն արդեն սպառել է իրեն, ուստի իմաստ էլ չկա խոսել այս կուսակցության իրականացրած քաղաքականության ու  կեցվածքի մասին: «ԲՀԿ-ի մասին ի՞նչ ասեմ: ԲՀԿ-ն արդեն վերջացել է: Անցած տարվա փետրվարի տասներկուսին կուսակցությունը վերջացավ: ԲՀԿ-ականները գնում, նստում են այնտեղ՝ աթոռների վրա: Դե, մարդիկ  էլ, պարտադրված, կամ չգիտեմ՝ ինչպես, պիտի ասեն՝ սա ԲՀԿ-ն է»:

Անաչառ աչքը կտեսնի

Նախագահի՝ փետրվարի 12-ի ելույթը, ինչպես հայտնի է, մինչ օրս ԶԼՄ-ների  քննարկման առանցքում է: Տարբեր ամբիոններից հնչում են տարաբնույթ կարծիքներ ու եզրակացություններ: Թերևս ամենակարևոր հարցը, որ հետաքրքրում է յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու. դրական փոփոխություններ կլինե՞ն ի վերջո: Թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ «Հենարան» ակումբում իր տեսակետները հայտնեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: Ըստ Գագիկ […]

Վաղը ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդ­վա­ծով` Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր որոշում կայացվրեց՝ առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2016 թվականի փետրվարի 19-ին ժամը 12:00-ին գումարել Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագծի երկրորդ ընթերցման համար: Նախագիծը ներկայացրեց ՀՀ Արդարադատության նախարար Արփինե […]

Պուտինը ճանաչվել է ամենաազդեցիկ քաղաքական գործիչը

Իտալիայում անցկացված հարցումները ցույց են տվել, որ իտալացիները աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ են համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Հարցմանը մասնացել են 130 հոգի՝ հայտնի լրագրողներ, գիտնականներ, գործարարներ եւ այլն։ Նրանց 42 տոկոսն ամենաազդեցիկ քաղաքական գործիչ է անվանել Պուտինին, գրում է РИА Новости.-ն։ 28 տոկոսը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային է անվանել ամենաազդեցիկ քաղաքական գործիչ։ Երրորդ Հռոմի […]

Վարչապետը շնորհավորեց ԱԱԾ պետին

Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին ներկայացրեց ԱԱԾ նորանշանակ  պետին` Գեորգի Կուտոյանին: «Շնորհավորում ենք Գեորգի Կուտոյանին ու ցանկանում բեղմնավոր աշխատանք»,- ասաց վարչապետը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի