02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

14 միլիոնատեր՝ ՀՀ ԱԺ-ում. 168 ժամ

2014 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերի համաձայն՝ ՀՀ ԱԺ–ում կա 14 դոլարային միլիոնատեր, որոնց դրամական միջոցների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 223 մլն դոլար։ Ամենահարուստ պատգամավորը՝ հայտարարագրած դրամական միջոցների չափով, շարունակում է մնալ Գագիկ Ծառուկյանը։ 2014–ի վերջի դրությամբ նա հայտարարագրել է 33.9 մլրդ դրամ, 30.37մլն դոլար և 26.3 մլն եվրո։ Դրամական միջոցների ծավալով երկրորդ տեղում […]

Օսիկյանն՝ Արդարադատության նախարար նշանակվելուց. Հայկական ժամանակ

ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանը երեկ «Հայկական ժամանակի» հետ զրույցում հերքել է շրջանառվող այն լուրերը, որ ինքը կնշանակվի արդարադատության նախարար։ «Իրականության հետ որևէ աղերս չունի»,– ասել է Օսիկյանը։ Այնուհանդերձ, բացառվո՞ւմ է նման բան՝ ճշտող հարցին ՔԿՀ վարչության պետը պատասխանել է. «Չէ, հիմա ես կիսամյակ եմ ամփոփում, մեր ծառայության արդյունքներն են ամփոփում»։ ՀՅԴ–ից ևս […]

Սահմանադրական բարեփոխումների նախագիծը

«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հետ քննարկումների արդյունքներով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սույն թվականի հուլիսի 10-ի, 13-ի, 14-ի և 15-ի հերթական նիստերի ընթացքում լրամշակել է Սահմանադրության 1-7-րդ գլուխները: Սահմանադրության նշված գլուխների նախագծի նախնական տարբերակը հանրային քննարկումների համար հրապարակվում է՝  Նախագիծ   Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության […]

Արդարադատության նախարարի 2 հավանական թեկնածուները

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնանկությունից հետո շրջանառվում են տարբեր անուններ: Իշխանական շրջանակներում շրջանառվում են երկու անուններ՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան և ՀՀ նախագահի իրավական հարցերով օգնական Գեորգի Կուտոյան, ով նաև նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ է:  Հիշեցնենք, որ վերջին շրջանում հաճախ է խոսվում ՀՅԴ-ի՝ կոալիցիա մտնելու, պորտֆելներ վերցնելու մասին:

Զուրաբյանի սիրտը պայթում է Նիկոլի ցանկացած հրապարակային քայլից

Լևոն Զուրաբյանի սիրտը պայթում է Նիկոլի ցանկացած հրապարակային քայլից: Հիստերիան այնքան մեծ է ու անթաքույց, որ փսիխոզի է վերածվում: Ու զարմանալի չէ, որ Բաղրամյանի բողոքների ամբողջ ժամանակահատվածում փեշի տակ մտած ու անհետ կորած քաղաքական գործիչը նոր-նոր արթնացել է ու սկսել լավաշներով հարցազրույցներ տալ, որոնց ամբողջ ենթատեքստը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանը կառավարվում է իշխանության կողմից, մասնավորապես՝ […]

Պուտինի նկարով շապիկ հագած ուկրաինացի հյուպատոսը հեռացվել է պաշտոնից

Ադանայում (Թուրքիա) Ուկրաինայի հյուպատոս Լևենտ Այդընը պաշտոնանկ է արվել` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով շապիկ հագնելու համար: Ըստ թուրքական «İhlas Haber » լրատվական գործակալության` Այդընը կամերունցի հայտնի ֆուտբոլիստ Սամուել Էտոյի` թուրքական «Անթալյասփոր» ֆուտբոլային ակումին միանալուն նվիրված արարողությանը հագել էր Պուտինի նկարով շապիկ: Վերջինիս վրա  եղել են նաև ռուսերեն «Քաղաքավարությունը մեր ամեն ինչն է» գրությունը, գրում […]

Իրանի պահով Իսրաելը փայլուն է խաղում

Իրանի պահով Իսրաելը փայլուն է խաղում: Բոլորի համար պարզ է, որ Իրանն ու Իսրաելը իրականում միմյանց հետ ոչ մի կենսական խնդիրներ չունեն: Իսրաելի դեմ ռազմատենչ հայտարարությունների շնորհիվ Իրանն ընդամենը փորձում է իսլամական աշխարհում հեղինակության հարց լուծել:  Իսրաելի խնդիրը սունի արաբներն է, որոնց պետք է մեկուսացնի պաղեստինցիներից: Իրանի խնդիրը նույնպես հենց նույն սունի արաբներն են: Սունի-շիա […]

Կամ ինքն անձերի անուն պիտի ասի, կամ…Պողոսյանը՝ Վաղինակ Շուշանյանի կոչից /վիդեո/

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը Henaran.am-ի հետ զրույցում, արձագանքելով «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի կոչին, թե պատգամավորները պետք է վայր դնեն մանդատը, ասաց, որ կամ Վաղինակը պետք է նշի կոնկրետ անուններ, թե ովքեր պետք է վայր դնեն, կամ եթե քաղաքական կուսակցությունների խնդիրն է բարձրացնում, դա այլ հարփության մեջ պետք է դիտարկել: Պողոսյանը հասկանում […]

Իրանի շուրջը համաձայնությունն առանց Ռուսաստանի չէր կարող ձեռք բերվել. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ առանց Ռուսաստանի աջակցության Իրանի միջուկային ծրագրի շուրջը համաձայնության հնարավոր չէր լինի հասնել: «Ռուսաստանն օգնեց դրանում: Անկեղծ կլինեմ ձեզ հետ, հաշվի առնելով, թե Ռուսաստանի հետ այժմ ինչ տարաձայանություններ ունենք Ուկրաինայի առիթով, ես վստահ չէի,որ օժանդակություն կլինի»,- ասել է նա, գրում է НТВ.Ru-ն:  

Արա Աբրահամյանի միակ հույսը. Հրապարակ

Ռուսաստանի հայերի միության նախագահ, հայաստանյան քաղաքական դաշտ մտնել փորձող Արա Աբրահամյանն սկսել է ինտենսիվորեն ֆինանսավորել «Օրինաց երկիր» կուսակցությանը, որպեսզի դրանով մտնի քաղաքական դաշտ: «Հրապարակի» տեղեկություններով՝ նպատակն առաջիկա խորհրդարանական ընտրություններն են. Արա Աբրահամյանը հույս ունի, որ ՕԵԿ-ն այնքան կուժեղանա, թափ կհավաքի, որ ինքը դրանով պաշտոններ, մանդատներ կվերցնի: ՕԵԿ-ի ֆինանսական միջոցների աճը երևում է նաև կուսակցության վերջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի