23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք մուսուլման ենք, դրա համար էլ խտրականություն են դնում․ Ալիեւը քննադատել է համանախագահներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին է մեղադրել այն բանում, որ բրիտանացի պատգամավոր  Ռոբերտ  Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը ԵԽԽՎ-ի քվեարկության ժամանակ չընդունվեց։ «Հենց համանախագահների սադրիչ գործողությունների արդյունքում ձայները չհերիքեցին, որպեսզի բանաձեւն անցներ»,- ասել է նա՝ նշելով, որ Մինսկի խմբի համանախագահները ձգտում են ոչ թե հարցի կարգավորման, այլ հակամարտության սառեցման։ […]

Ի՞նչ են քննարկել ՀՅԴ-ում

Խորհրդակցություն` ՀՅԴ-ում Այսօր՝ հունվարի 30-ին, «Արամ Մանուկյան» կենտրոնում, ՀՅԴ Գերագույն մարմնի հրավերով, տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցում էին Դաշնակցության Հայաստանի կառույցի 50 կոմիտեների և տասը մարզային կոմիտեների շուրջ 80 ներկայացուցիչներ: Բացելով հանդիպումը` ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը համառոտ անդրադարձավ ներքաղաքական զարգացումներին, օրակարգային, առաջնահերթ խնդիրներին` տվյալ համատեքստում կարևորելով ՀՅԴ Հայաստանի կառույցի քաղաքական դերակատարությունը: ՀՅԴ […]

Մինսկի խմբի հայտարարությունները ԵԽԽՎ-ում ունեին ազդեցություն. Թևան Պողոսյան

Պատգամավոր Թևան Պողոսյանը Facebook-յան իր էջում առանձնացրել է մի քանի դիտարկում ԵԽԽՎ-ում աշխատելու մասին: 1. ԵԽԽՎ-ում հազվագյուտ պատվիրակների է հետաքրքրում Ղարաբաղյան հիմախնդիրն իր պատմական, մշակութային, իրավական, հոգևոր, հումանիտար և այլ տեսակետներից: Այնպես որ, որևէ երկրի որևէ հարցի համար մասնագիտական կամ նեղ մասնագիտական պատրաստված լինելն ունի դրական, բայց ոչ կարևոր դերակատարում ԵԽԽվ-ում հաջողության հասնելու համար: Կասեմ […]

Դեսպան Հովհաննիսյանը իր հավատարմագրերը հանձնեց Բարաք Օբամային

Հունվարի 28-ին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը իր հավատարմագրերը հանձնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային: Նախագահ Օբաման շնորհավորեց դեսպան Հովհաննիսյանին հավատարմագրման կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ դեսպան Հովհաննիսյանի փորձառությունները օգտակար կլինեն հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլում երկու պետությունների բարեկամությունն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու առումով: Դեսպան Հովհաննիսյանը փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու ջերմ բարեմաղթանքները: Նա […]

Օջալանին պատվավոր քաղաքացիություն է շնորհվել

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր և առաջնորդ,  Ստամբուլի Իմրալը կղզում ցմահ բանտարկյալ Աբդուլահ Օջալանին իտալական Նեապոլ քաղաքի պատվավոր քաղաքացիություն է շնորհվել, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` նման որոշումը կայացրել է Նեապոլի ավագանին՝ քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրաի առաջարկով: Իտալական քաղաքի ղեկավարությունը նշյալ որոշմամբ նաև աջակցություն է հայտնել քրդերի ինքնավարությանը: Որոշման մեջ մասնավորապես ասվում […]

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը հոսպիտալացվել է

Թուրքիայի նախկին Աբդուլլահ Գյուլը հոսպիտալացվել է։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա այսօր աջ ձեռքի ջիլի վիրահատության է ենթարկվել։ Նշվում է, որ վիրահատությունը կատարվել է Թուրքիայի նախկին նախագահի աջ ձեռքի ջիլերից մեկի հաստանալու պատճառով: Ներկայում նրա վիճակը նորմալ է գնահատվում:  

Շուշան Պետրոսյանը էթիկայի հանձնաժողովում ունի առնվազն մեկ պաշտպան

Փետրվարի 1-ին Աժ էթիկայի հանձնաժողովը կքննի Շուշան Պետրոսյանի վարքագծի վերաբերյալ դիմումը և կորոշի վարույթ ընդունե՞լ, թե՞ մերժել: Հիշեցնենք, որ դիմումի առիթը պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան օգտատերերից մեկի մեկնաբանության տակ գրել էր. «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց […]

էրդողանի մոտ նկատվում են նևրոտիկ խանգարումներ․ The Spectator

«The Spectator» անգլիական հանդեսի հոդվածագիրներից Ջոն Բաթլերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) մասին քննադատական հոդված է հեղինակել: Թուրքական «postmedya» լրատվական կայքը, հղում անելով անգլիական հանդեսին, նշում է, որ ըստ Բալթերի` Էրդողանը  իրեն չի պահում  հավասակշռված քաղաքական գործչի նման, գրում է Ermenihaber.am-ը: «Երբ էրդողանի  իշխանությանը վտանգ է սպառնում, նրա մոտ […]

Ովքե՞ր են միանում Արթուր Բաղդասարյանին

«Պարզվում է՝ Հայաստանում կա «Մեր տունը Հայաստանն է» անունով կուսակցություն, որը երեկ հայտարարել է լուծարվելու և Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդին» միանալու մասին: Համացանցում որոնողական աշխատանքների արդյունքում պարզեցինք, որ, 2014-ի տարեկան հաշվետվության համաձայն, կուսակցությունը ֆինանսական մուտքեր եւ ելքեր չի ունեցել, շարժական և անշարժ գույք՝ ևս: Մի խոսքով, Արթուր Բաղդասարյանին միանում է հերթական «անշարժ» կուսակցությունը, որը երբևէ ընտրությունների […]

Վարչապետը կարևոր որոշում է կայացրել.Հրապարակ

«Կառավարության նախանշած տեսչական բարեփոխումներն ընթացքի մեջ են։ Տարեսկզբին վարչապետի ցուցումով բոլոր տեսչություններին՝ թվով 20-23, գրություն էր ուղարկվել, որով պահանջել էին ներկայացնել, թե իրենց մոտ քանի աշխատող է հնարավոր կրճատել։ Սակայն հարցը միայն կրճատումով չի սահմանափակվելու, տեսչություններ են վերանալու, մի քանիսը՝ միավորվելու։ էկոնոմիկայի նախարարությանը կից տեսչական բարեփոխումների խումբը, որն զբաղվում է այս խնդրով, հակված է տեսչությունները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի