16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Դաշնակցությունը ասելիք ունի

«Նորմալ է, բանավեճ է տեղի ունենում, ընկալելի, ամեն մեկն իր ենթատեքստերն ունի, հիմա ես չեմ ուզում դրանց անդրադառնալ, բայց, մի բան հստակ է, որ սա մեր համագործակցության առաջին դրսևորումն է` հեռանկարային համաձայնագրի, որը կստորագրվի եկող շաբաթ»,-այսօր Ազագային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանը գիտի, որ այս միավորումը բազմաթիվ խոսակցությունների առիթ է հանդիսացել, այս առումով նա նկատում է .«Մեզ  անսկզբունքայնության մեջ չեն կարող մեղադրել, որովհետև եթե հիշեք, նույն արտակարգ իրավիճակների նախարարություն չկար, դա ստեղծվեց հենց ՕԵԿ –ի նախարարին տրամադրելու համար: Դրա համար մարդիկ, ովքեր հայտարարություններ են անում, պետք է հիշեն նաև անցած ամբողջ պատմությունը: Հետո միացվեց այդ նախարարությունը տարածքային կառավարմանը, որը նույնպես քաղաքական ենթատեքստ ուներ և ամեն մի այդպիսի քայլն էր չի կարող քաղաքականությունից կտրված լինել»,-ընդգծեց Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ն արմատական փոփոխությունների համարէ դառնում կոալիցիայի մաս և ոչ թե 2-3 պորտֆելների:

«ՀՀԿ-ն չգիտեր դրա ձևը:ՀՀԿ-ն էլ գիտեր , բոլորն էլ գիտեին, բայց մենք էլ մերը գիտենք: Գիտենք ինչ անենք, ինչպես անենք, փորձ ունենք կուտակած, չենք ասում պարզապես օդ տատանելու համար: Դաշնակցություննն այն փորձառու կառույցն է , որ մինչև չհաշվարկի ինչ է անում, երբեք քայլ չի անի: Այս քննադատությունները ըտրություններից առաջ մեզ ձեռնտու չէ, բայց մենք դրան գնում ենք, որովհետև հասկանում ենք, որ կարևոր է երկիրն այս վիճակից  դուրս բերելը»,-եզրափակեց Արմեն Ռուստամյանը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ