08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Նաղդալյանը գնահատեց ՀՅԴ-ին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկում էր կառավարության ներկայացրած` «Կառավարության կառուցվածքային փոփոխության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, ելույթ ունեցավ նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նաղդալյանը նկատեց, որ չկա կոնֆլիկտ քաղաքական նպատակահարմարության և արդյունավետ կառավարման միջև, եւ որ քաղաքական համագործակցությունը ունի մեկ նպատակ` պետությունը հզորացնել, համատեղ ջանքերով փորձել լուծել ազգային խնդիրները:

Նաղդալյանը հորդորեց թերահավատներին մի քիչ սպասել` մինչև ստորագրվի քաղաքական համաձայնագիրը, որից հետո կտեսնեն, որ դա նպատակ չէ, այլ միջոց, իսկ նպատակը կլինի այդ համաձայնագրի բովանդակությունը:

«Նույնն էլ` կառավարության կառուցվածքը դոգմա չէ, օպտիմալացումը դոգմա չէ, այլ ընդամենը գործիք են»,-Հերմինե Նաղդալյանը:

Հերմինե Նաղդալյանը հավելեց, որ քաղաքական համագործակցությունն ունի կարևոր իմաստ` մեկտեղել ուժերը, կամքը, ջանքերը, գնալ ավելի լուրջ նպատակների:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ