09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Մարդուն թույլ տվեք աշխատի. Արփինե Հովհաննիսյանը՝ Արման Թաթոյանից

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Մարդու իրավուքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանին դեռևս համալսարանից ճանաչում է: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում  նախարարը լրագրողներին հորդորեց մի փոքր սպասել ու տեսնել Թաթոյանի  տարբերվող որակները՝ մարդկային, մասնագիտական, պրոֆեսիոնալ առումով:

«Իր գործունեության մեջ միայն կատարողի ձևաչափով հանդես չեկող, առաջարկություններ, մտահոգություններ ներկայացնող և դրանց խիստ մասնագիտական լուծումներ առաջարկող: Շատ չեմ ուզում խոսքեր շռայլել, ուզում եմ ԱԺ-ում դուք տեսնեք հարցադրումների իր պատասխանները, ինքներդ նաև կհամոզվեք: Պարզապես կարող եմ հորդորել կանխակալ վերաբերմունք չունենալ»,-նշեց նախարարը:

Հարցին՝ ո՞րն է երաշխիքը, որ իշխանության թեկնածուն իշխանությունների անօրինություների դեմ կպայքարի նախարարը  պատասխանեց. «Իշխանությունների թեկնածուն է, իշխանությունների թեկնածուն չէ, պետք է թույլ տալ մարդուն աշխատել, բացարձակապես ճիշտ չէ, այն մադիկ, որ պետք է նրա գործընկերը լինեն, իսկ դա լրագորղներն են, ի սկզբանե նման վերաբերմունք ցուցաբերեն: Դուք դեռ չեք տեսել, որ ինքն անի ինչ-որ հակառակ բան, կամ չարդարացնի այն ակնկալիքներն ու սպաումները, որ ունեիք»:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ