20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Վաղը ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդ­վա­ծով` Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր որոշում կայացվրեց՝ առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2016 թվականի փետրվարի 19-ին ժամը 12:00-ին գումարել Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագծի երկրորդ ընթերցման համար: Նախագիծը ներկայացրեց ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ քաղաքական համագործակցության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ստեղծել տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և արտակարգ իրավիճակների նախարարություն:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ