02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերգերազանց

«Այո և Ոչ»  ռեալիթի շոուն այսօր ավարտվեց: Այս առնչությամբ Henaran.am-ը զրուցել է շոուի հեղինակ, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ. «Ես շոուի ընթացքը կգնահատեի ոչ թե գերազանց, այլ` գերգերազանց: Ամեն բան սպասվածից շատ ավելի լավ անցավ»: Հարցին` ինչպե՞ս կգնահատեր քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությունը շոուին և ո՞ր ճակատն առավել արդյունավետ քարոզ արեց, Քոչարյանն արձագանքեց. «Իմ կողմից այս մասով գնահատական […]

Սահակաշվիլին զրկվեց Վրաստանի քաղաքացիությունից

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարգադրություն է ստորագրել նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին երկրի քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ, գրում է ТАСС գործակալությունը: Ինչպես նշվում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ․ «2015 թվականի դեկտեմբերի 4-ին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Վրաստանի քաղաքացիության մասին» օրենքի հիման վրա կարգադրություն է ստորագրել Միխայիլ Սահակաշվիլիի՝ երկրի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ՝ կապված նրա կողմից այլ […]

«Հայերից մի «էշ» կարող է հայտնվել և կուլ տալ խայծը»

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Henaran.am-ի խնդրանքով անդրադառնալով Բաքվի Դիվանագիտական ակադեմիայում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու Հայաստանին ուղղված կոչին` ասաց, որ այդ ամենը Թուրքիայի կողմից Հայաստանին նետված խայծ է: Հիշեցնենք, Դավութօղլուն, խոսելով Ղարաբաղյան հարցի մասին, կոչով դիմել է Հայաստանին. «Եթե վերադարձնեք Ձեզ չպատկանող հողերը, ապա կընդգրկվեք Թուրքիա-Ադրբեջան-Թբիլիսի խմբի մեջ: Մենք ոչ ոքի նկատմամբ թշնամական դիրքորոշում չունենք: Սակայն Ղարաբաղի […]

«Հիմա էլ դրանք են ուզում նստեն ու փող աշխատե՞ն»

«Ամոթ է լինել աղքատ` հարուստ պետության մեջ, և անբարոյական է լինել հարուստ` աղքատ պետության մեջ»,-Կոնֆուցիոսին է մեջբերում հումորի վարպետ, ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը, ով անգամ քաղաքականության մեջ հումորի մի կտոր է շաղախում: Ասում է` ամենալուրջ բանի մեջ էլ հումոր կա, իսկ նրանք, որ հումորից զուրկ են` սպանում են ու ոչնչացնում. ասենք` Իսլամական պետությունը անհումոր խմբավորում […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների նախարարների հայտարարության  գլխավոր մեսիջները և տերմինաբանությունը յուրահատուկ են. Հ. Նաղդալյան

-Տիկին Նաղդալյան, երեկ վերստին հնչեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ԼՂ կարգավորմանն առնչվող հայտարարությունը. Արդյո՞ք սա հերթականն էր իր բնույթով, թե միգուցե նոր շեշտադրումներ կային դրանում: Հետաքրքիր է Ձեր դիտարկումը. -Նկատենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների երեկ տարածած հայտարարությունը տարբերվում է նրանով, որ ավելի բարձր՝ արտգործնախարարների կարգավիճակով է արված, և որ գլխավոր մեսիջները և տերմինաբանությունը […]

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն դեկտեմբերի կեսերին

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա դեկտեմբերին: Այս հարցը քննարկվել է դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ եւ ձեռք բերվել համաձայնություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում ԵԱՀԿ նախարարական խորհուրդը լուսաբանող լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հանդիպման վայրն ու կոնկրետ ամսաթիվը կհրապարակվի պաշտոնապես, սակայն արդեն հաստատված է, որ հանդիպումը կայանալու […]

2017-ի ստուգատես /վիդեո/

«Այս հանրաքվեն որևէ կապ չունի ոչ իշխանափոխության հետ, ոչ  հեղափոխության հետ »: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը. «Ես վստահ եմ, որ իրենք էլ են հասկանում, որ դեկտեմբների 6-ից հետո որևէ արտառոց բան տեղի չի ունենալու: Երկինքը երկրի վրա չի ընկնելու: Այլ հարց է, որ սա մի յուրատեսակ ստուգատես է 2017 թվականի […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին հայտնում են խորհրդարանի լրատվական ծառայությունից: Գալուստ Սահակյանը ողջունել է նորանշանակ դեսպանին Ազգային ժողովում եւ շնորհավորել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան նշանակվելու կապակցությամբ: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում ԻԻՀ դեսպանության շուրջ քսան տարիների գործունեությունը […]

Դավութօղլուն պայման է դնում Հայաստանի առաջ

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ելույթ է ունեցել Բաքվի Դիվանագիտական ակադեմիայում, որի ընթացքում առանձին կոչերով դիմել է Հայաստանին և Ռուսաստանին, գրում է Ermenihaber.am-ը: Դավութօղլուն, խոսելով Ղարաբաղյան հարցի մասին, կոչով դիմել է Հայաստանին. «Մի կոչ էլ Հայաստանին եմ ուղղում: Եթե վերադարձնեք Ձեզ չպատկանող հողերը, ապա կընդգրկվեք Թուրքիա-Ադրբեջան-Թբիլիսի խմբի մեջ: Մենք ոչ ոքի նկատմամբ […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահին

Դեկտեմբերի 4-ին Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտգործնախարար Իվիցա Դաչիչին։ Նախարար Նալբանդյանը և Իվիցա Դաչիչն անդրադարձան ԵԱՀԿ-ում սերբական նախագահության ընթացքին, կազմակերպության օրակարգային խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին: Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարները քննարկեցին հայ-սերբական օրակարգի հարցեր: Երկուստեք կարևորվեցին Հայաստանի և Սերբիայի համատեղ ջանքերն՝ ուղղված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի