06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ահաբեկչություն Անկարայում. 28 զոհ, 61 վիրավոր /վիդեո/

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երեկ պայթյուն է տեղի ունեցել զինվորականներին տեղափոխող ավտոբուսների անցնելու ժամանակ, հայտնում է LifeNews -ը: Այն պահին, երբ ավտոբուսները կանգ են առել կարմիր լույսի տակ, լյուքս կարգի ուղևորատար մի մեքենա կանգառել է զինվորականներին տեղափոխող մեքենաների միջև և պայթել:

Պայթյունի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Դեպքի վայր են մեկնել մեծ թվով շտապօգնության մեքենաներ, հրշեջներ, փրկարարներ:

Թուրքիայի իշխանությունները պայթյունն իբրեւ ահաբեկչական ակտ են որակել։

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ պայթյունի հետեւանքով կա ունենք 28 զոհ և 61 վիրավոր:

«Խստորեն դատապարտում ենք այս ահաբեկչությունը»,- ասել է նա:

Միջադեպի պատճառով Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հետաձգել է Բրյուսել կարարելիք այցը, իսկ նախագահի նստավայրում հրավիրվել է շտապ խորհրդակցություն:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ