20 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Կնահատակվեն էլ. Հրապարակ

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյաևը հերքեց իր եւ որդու՝ Սպարտակի մասնակցությամբ օրեր առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին լուրերը։ Հարցին, թե այդ դեպքում ովքեր են իր «գլխին սարքում», Ղուկասյանը պատասխանեց. «Գիտես, էլի… Երբ որ մեկի բիթն արյունոտ չէ, երբ որ մի հատ բողոք չկա, վկա չկա, ու Էսպես աղմուկ հանել դա ճքքշտ Է։ Ես մենակ մի բան կարող եմ ասել, որ 2007-ի այ Էն սպանությունները, որ տղերբին սպանեցին, մեզ Էլ չգի¬տեմ ինչ վիճակի մեջ թողեցին, այ, որ նմանատիպ գործերը բացահայտվեն, նմանատիպ բաներ մեր երկրում Էլ չի լինի։ Սարքողներն Էլ ջրի երես կգան, մնացածներն Էլ՝ հետըե։

Իսկ ինչ^ւ են միշտ Ձեր գլխին սարքում, մեր մյուս հարցին Ղուկասյանը պատասխանեց. «Որովհետեւ հզոր ենք, որովհետեւ ժո-ղովուրդ կա մեր հետեւից գնացող, չենք ծախվում, չենք վարկաբեկվում, չենք խայտառակվում, Էս կուսակցությունից Էն կուսակցությունը չենք գնում, մարդկանց ոտքերը չենք թափ տալիս, երկիրը սիրում ենք, ժողովրդին սիրում ենք, հայրենիքը սիրում ենք։

Պետք լինի, մեր հայրենիքի համար կնահատակվենք, կմահանանք։ Այդպիսի մարդիկ այսօր չեն ընդունվում»։ Ըստ լուրերի՝ Սպարտակն ընկերոջ հետ վիճաբանության Է բռնվել «Հրաշքների աշխարհ» մանկական սրճարանում, որը սրճարանից դուրս վերածվել է ծեծկռտուքի։ Սպարտակն իր ընկեր Պատվականի հետ մահակներով ծեծի Է ենթարկել Նորայր անունով մի տղայի, որը գազալցակայանում Է աշխատում, եւ «Օլիմպիական Հայաստան» մարզական միության մարզիչ Գարիկ Բաղդասարյանին։ Երեկոյան «ռազբորկան» շարունակվել Է, որին անմիջական մասնակցություն Է ունեցել նաեւ Վարդան Ղուկասյանը։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ