15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Վերջնականապես խափանվեց. Իրավունք

Դատելով տեղեկատվական դաշտի վարքագծի որոշ նրբերանգներից, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի ճամբարից որոշ արտահոսքերից, ՀՀ երկրորդ նախագահին անհանգստացրել են որոշ իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել վերջերս: Դրանք երեքն են՝ ԱԱԾ նոր պետի նշանակման ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած հակակոռուպցիոն շեշտադրումները, Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հիմնարար ելույթում պետական չինովնիկներին առաջադրված չափանիշները, ինչպես նաեւ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ստեղծումը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ռոբերտ Սեդրակիչը մտավախություն ունի, որ Գեորգի Կուտոյանի ղեկավարությամբ ԱԱԾ-ն առաջին հերթին նշանառության տակ կառնի հենց բյուրոկրատիայում առկա քոչարյանական կադրերին, որ նոր պահանջներին չհամապատասխանելու ցուցանիշով նույնպես առաջին հերթին չինովնիկությունը կմաքրվի քոչարյանականներից։

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի հետ ՀՀԿ-ի կոալիցիա կազմելուն, ապա մեր աղբյուրների վկայությամբ՝ ՀՀ երկրորդ նախագահի մոտ ծրագրեր կային 2017-ի ընտրությունների նախօրեին պայմանավորվածության գալ դաշնակների հետ, եւ անգամ այդ ուղղությամբ որոշակի խորհրդակցություններ են անցկացվել, մասնավորապես, այնպիսի գործիչների
հետ, ինչպիսիք են Աղվան Վարդանյանը եւ ՀՅԴ-ի նույն թեւի ներկայացուցիչները։

Այժմ այդ կոալիցիայի ստեղծումը փաստորեն խաչ է քաշում Քոչարյանի այդ ծրագրերի վրա, եւ քաղաքական առումով նրա հույսը մնում են միայն ԲՀԿ-ում առկա օսկանյանական կադրերը։ Դա անգամ կարող է իմաստազրկել օսկանյանական կուսակցության ստեղծումը որպես այդպիսին։

Իսկ պետական բյուրոկրատիայում սեփական աջակիցներից զրկվելու հեռանկարը Ռոբերտ Սեդրակիչին զրկում է նաեւ իր սիրելի ստվերային տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման հնարավորությունից։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ