28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ղարաբաղի խնդիրը տեղափոխվում է վտանգավոր հարթակ. Առավոտ

Մի քանի օր առաջ էլ պաշտոնական Մոսկվան տեղեկություն տարածեց, թե ՌԴ ԱԳՆ-ն կուսումնասիրի Պետդումայի պատգամավորների առաջարկը, որն առնչվում է 1921թ. մարտի 16-ին Թուրքիայի հետ ստորագրված Մոսկվայի պայմանագրի չեղյալ հայտարարմանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշ– տոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան.

«ԱԳՆ-ի հասցեով իսկապես ստացվել է պայմանա գիրը խզելու աոաջարկի մասին Պետդումայի մի շարք պատգամավորների դիմումը։ Կարող եմ ասել, որ ներկա պահին դիմումը պետք է ուսումնասիրվի, ինչն էլ առաջարկվում է։ Այդ ամենը կիրականացվի սահմանված կարգով։ Դեո պետք է ուսումնասիրել այդ նախաձեռնությունը»:

Ակնհայտորեն իրավիճակը աոավել քան բարդ ու վտանգավոր է դաոնում ` հղի իսկապես անկանխատեսելի հետեւանքներով՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի հաճար։ Եթե մինչ այժմ Թուրքիան ու Ադրբեջանը ձգտում էին Ռուսաստանի հետ պայմանավորվել ԼՂ-ի խնդրում` որպես Հայաստանի ռազմավարական դաշնակցի, ապա այժմ Թուրքիան, փաստորեն, բացեիբաց մեղադրում Է Ռուսաստանին Ադրբեջանի նկատմամբ «ագրեսիայի» համար՝ այն բանից հետո, երբ Մոսկվան սկսեց քննարկումներ 1921թ. Մոսկվայի պայմանագրի վերանայման շուրջ։

Փետրվարի 18-ին նախատեսված Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Ադրբեջան։ Ըստ Թուրքիայի նախագահի մամլո կենտրոնի ՝ էրդողանի ու Ալիեւի նախագահությամբ անցկացվելու է թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 5-րդ նիստը, որում քննարկվելու են տարբեր ուորտներում երկկողմ համագործակցության խորացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր։ Նիստի շրջանակներում կայանալիք հանդիպումներում քննարկվելու են նաեւ տարածաշրջանային ու միջազգային զարգացումները եւ գլխավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։

Ռուս-թուրքական լարվածությունը վստահաբար բավական ծանր դրության մեջ է դրել Ադրբեջանի իշխանություններին, որոնք վերջին տարիներին Ռու¬սաստանի հետ ոազմավարական հարաբերություններ հաստատեցին ու ամրապնդեցին: Սխալված չենք լինի, եթե նկատենք, որ Պուտին-Ալիեւ հարաբերությունները գրեթե չեն զիջում Էրդողան-Ալիեւ հարաբերություններին։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ