01 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ ջան, էս կոչերին որ լսեք, ավելի մեծ տուգանքների տակ կընկնեք»

2016-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անունից հայտարարեց Զարուհի Փոստանջյանը՝ գործող իշխանությունները, չնայած օգտագործեցին ողջ զինանոցը` ընտրությունները կեղծելու համար, 400 հազարից ավելի քաղաքացիներ դեմ քվեարկեցին: «Բյուջեն չի լուծելու հասարակության առջև ծառացած ոչ մի խնդիր: Ավելին՝ այն ապացուցում է, որ 2016-ը լինելու է ճգնաժամային տարի, քաղաքացին ոչ միայն քաղցած է լինելու, այլ ավելի քաղցած է […]

ԱԺ ում փակ քվեարկություն էր /վիդեո/

Ազգային ժողվում ՀՌԱՀ անդամների ընտրության փակ քվեարկությունն էր: Պատգամավորներն ակտիվ քվեարկում էին, ինչպես քվեարկությունից հետո նշեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը՝ քվեարկությանը մասնակցել են միայն 91 պատգամավորներ: «Եղել է մեկ անվավեր քվեաթերթիկ: 78 կողմ և 13 դեմ ձայների հարաբերակցությամբ Արմեն Մկրտչյանը ՀՌԱՀ անդամ է դարձել: Հայկ Քոթանյանն էլ 82 կողմ և 8 դեմ ձայների […]

Վանգան զգուշացնում էր Եվրոպայի վրա ԻՊ-ի հարձակումների մասին․ Daily Mirror

Բուլղարացի պայծառատես Վանգան, ով, ինչպես շատերն են կարծում, կանխատեսել է ԱՄՆ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն ու Թայլանդի ցունամին, զգուշացրել է այն մասին, որ 2016-ին Եվրոպան գրավելու են մուսուլման ծայրահեղականները, գրում է The Daily Mirror-ը։ Նա կանխատեսել է մեծ պատերազմ, որը կսկսվի 2010-ի«արաբական գարունից» հետո եւ կավարտվի 2043-ին՝ խալիֆաթի ստեղծմամբ, որի կենտրոնը կդառնա Հռոմը։ Հանդեսը գրում է, […]

Առանց Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Խաչատրյանի

ԱԺ նախագահը մշտապես կանոնակարգ օրենքին է հղում անում և պահանջում անջատել ընդդիմադիրների միկրոֆոնները, պատճառաբանելով, թե թեմային չվերաբերող հարց են արծարծում, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը: «Մինչդեռ բյուջեն ներկայացնում է Ֆինանսների փոխնախարարը, այն դեպքում, երբ կանոնակարգ օրենքն ասում է, որ պետք է կա՛մ վարչապետը ներկայացնի, կա՛մ էլ նրա լիազոր ներկայացուցիչ բարձր պաշտոնյան, այսինքն՝ ֆինանսների […]

Ձևավորվում է դիտորդների բանակ

Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն ավելի լավը չէր, քան նախկին ընտրությունները։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, ով հույս ունի, որ դիտորդների, հանձնաժողովների անդամների նկատմամբ բռնություններ իրականացրած անձինք կպատժվեն»: «Լրագրողները աշխատեցին բարդ պայմաններում ու ամեն ինչ արեցին թափանցիկություն ապահովելու համար։ Ուրախ եմ, որ ձևավորվում է դիտորդների բանակ` ամեն […]

Նախագահն ընդունել է կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի անդամներին՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար, Հիմնադրամի խորհրդի նախագահ Անտոն Սիլուանովի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների կառավարիչ, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը: Այս մասին հայտնում է նախագահականը: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին, ովքեր մեր երկրում […]

Թուրք հաքերը հայտարարել է, թե հայկական կայքեր է կոտրում

Skorsky կեղծանվամբ ներկայացող թուրք հաքերը (ցանցահեն) հայտարարություն է տարածել, ըստ որի, կոտրել է Հայաստանի Հանրապետության ՄԱԿ-ի (Միացյալ Ազգերի կազմակերպության) պաշտոնական կայքէջը (http://www.multimedia.gov.am) և  կրթության նախարարության կայքը: Բայց որպես նախարարության կայք հաքերը նշել է www.auna.am հղումը, որը ոչ թե ՀՀ կրթության և գիտության նախարարության, այլ  ՄԱԿ-ի հայկական ասոցացիայի կայքն է: Այս պահին վերոնշյալ կայքերը հասանելի են […]

Վախենում են Զաքարյանը փախչի

Ազգային ժողովի նիստի մեկնարկից առաջ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ օրակարգում ընդգրկված Վերահսկիչ պալատի տարեկան զեկույցի ժամանակ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը կարող է ներկա չգտնվել: Փաշինյանը նշեց, որ ՎՊ կայքում երեկ գրվել էր, որ Զաքարյանը գտնվում է Արաբական էմիրություններում, հետևաբար եթե զեկույցը քննարկվի, ապա վերջինս ներկա չի գտնվի: Փաշինյանը հորդորեց նախ պարզել, թե […]

ԱԺ փոխնախագահը կմասնակցի Արգենտինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 8-13-ն աշխատանքային այցով մեկնել է Բուենոս Այրես՝ մասնակցելու Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրիի երդմնակալության արարողությանը: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: Այցի շրջանակում ԱԺ փոխնախագահը հանդիպում կունենա Արգենտինայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի երդմնակալության արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 10-ին:

Հովիկ Աբրահամյանի սկանդալային հայտարարությունը

«Քվեարկության արդյունքները որոշում է ժողովուրդը: Ընտրությունները մեզ համար ընդունելի են, ունենք այն ինչ ունենք, իսկ եթե կան դժգոհություններ, թող դիմեն պատկան մարմիններին, եթե կան խախտումներ պատժվեն»: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Դիտարկմանը, թե տեսանյութներ կան, որոնք ապացուցում են, որ ընտրակաշառք է բաժանվել` Աբրահամյանը շտապեց ասել` դրանք չստուգված են. «Երբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի