01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրության նախագիծը սրընթաց քննարկվելու է առաջիկա եռօրյայում.Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է. ԱԺ առաջին քառօրյան, որը պետք   է   մեկնարկեր սեպտեմբերի   14-ին,  կընթանա եռօրյա  աշխատակարգով, քանի որ 14-ը ոչ աշխատանքային է հայտարարվել։ Իսկ դա նշանակում է, որ Սահմանադրության նախագիծը սրընթաց քննարկվելու է այդ եռօրյայում։ Այնպես, որ հաջորդ 2 շաբաթվա ընդմիջումից հետո՝ հոկտեմբերի 5-8-ն ընկած քառօրյայում վերջնական ընդունվի։ Հակառակ պարագայում օրենքով սահմանված ժամկետներում հնարավոր չի լինի […]

Նախագահի նոր թեկնածո՞ւ. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն օգոստոսի 12-ին Միացյալ Նահանգներում բավականին ուշագրավ հայտարարություն է արել: Մոտավորապես, 250 հայերի ներկայությամբ՝ Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արեւմտյան թեմի առաջնորդարանում Աբրահամյանը հայտարարել է, որ մտադրություն ունի 2017թ. խորհրդարանական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը: Վերջինս, իհարկե, չի մանրամասնել, թե ինչպես՝ արդյոք որեւէ կուսակցության միջոցով, թե՞ որպես […]

«Եթե իշխանություններին հաջողվի, մյուսները մշտապես խաղից դուրս են լինելու»

«Չի բացառվում, որ հաջողվի պայքար կազմակերպել, տեսականորեն չի բացառվում, բայց այստեղ մի քանի հանգամանքներ կան, որոնք պետք է հաշվի առնել՝ և կողմ, և դեմ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է ՀԱԿ-ի հայտարարած դիմադրության ճակատի պայքարը հաջողվի: Նշենք, որ ՀԱԿ-ն առաջարկել է քաղաքական ուժերին ու հասարակական կազմակերպություններին, […]

Խնդիրը լավ կամ վատ մարդկանց կամքի բացակայությունը չէ

 «Իրադարձությունները շփման գոտում ու սահմանում կախված չեն պատերազմի սկսման հետ, համանախագահների դիքրորշումը և այլ գործոններ թույլ չեն տալիս մեծ պատերազմ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա՝ եթե դիտարկում ենք վերջին 20 տարիները, ապա ներկայումս ոչ մի արտասովոր բան չի կատարվում: «Մի կողմից Ադրբեջանը փորձում է շփման գոտում կրակոցների միջոցով ազդեցություն թողնել՝ […]

«Անհեթեթությունների սիմֆոնիա» է

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի խոսքով՝ Սահմանադրության նոր նախագիծը «անհեթեթությունների սիմֆոնիա» է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ այս նախագիծը միտված է ոչ թե բարեփոխումների, այլ փոփոխությունների բոլորիս հայտնի նպատակով: «Մենք ինչ խոսենք-չխոսենք` իրենք իրենց գործն անելու են»,-նկատեց Բոստանջյանը: Նրա խոսքերով, այսօր երկրում այնքան խնդիրներ կան` արտագաղթ, տնտեսության անկում եւ այլն, որ «մարդիկ հուզված […]

Սահմանային լարվածությունն՝ արտագաղթի խրախուսանք

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ներքին քաղաքական հարցերին, նշեց դրանցից մի քանիսը: Առաջինը երկրի բնակչության նվազման խնդիրն էր` ըստ ՄԱԿ-ի հաղորդած տվյալների. 2017 թվականին Հայաստանում ծնելիությունն ու մահածությունը կհավասարակշռվեն: Արտաքին թշնամիներից առավել վտանգ քաղաքագետը տեսնում է արտագաղթի հարցում. «Արտագաղթը չի կանգնում, որովհետև երկրում պայմաններ չկան, որպեսզի մարդիկ մնան, աշխատեն»-ասաց Շիրինյանը և հիշեց Հովհաննես […]

Սկանդալ Կիևի և Բաքվի միջև

Ուկրաինական և ազերիական ԶԼՄ-րը վերջին օրերին անդրադառնում են Կիևի և Բաքվի միջև հասունացող նոր սկանդալին, որի հետևանքով վերջին շրջանում ճգնաժամ ապրող ադրբեջանա-ուկրաինական հարաբերությունները էլ ավելի կվատթարանան: Ուկրաինայի գործադիր իշխանությունը վերջին շրջանում սկսել է ակտիվ զբաղվել մաքսանենգ ճանապարհով Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների հետ առևտուր անող ֆիզիկական և իրավաբանական անձանց բացահայտումով և նրանց ԽՍՏԻՎ պատժելով: Ի […]

1995-ին գործող Սահմանադրությունը ՀՀՇ-ի թեթև ձեռքով ընդունվեց սվիններով, բացահայտ կեղծիքներով ու լցոնումներով

Երբ 1995-ին դրվեց քննարկման ներկայիս գործող Սահմանադրությունը, գրեթե նույնանման, նույնաբովանդակ, նույն ոճով, նույն հիստերիայով, նույն <<սրտացավությամբ>> ու նույն ատելությամբ քարկոծվում էր գրեթե բոլոր գործող քաղաքական ուժերի, կուսակցությունների, քաղաքական գործիչների կողմից: Սահմանադրությունն ընդունվեց ամեն դեպքում… Ընդունվեց իշխանությունների` ՀՀՇ-ի թեթև ձեռքով, ընդունվեց սվիններով, բացահայտ կեղծիքներով ու լցոնումներով… Քննադատությունը քննադատություն, բայց Սահմանադրությունը, օրենքները պետք է աշխատեն, պետք է […]

Օսկանյանն ու Քոչարյանը պլանավորում են աշնանը. Իրատես de facto

«Իրատես de facto»-ն «Ասում են» խորագրի ներքո գրել է. «…թե չնայած խոսելու իր խոստմանը` սահմանադրական փոփոխությունների առիթով լռություն պահպանող Ռոբերտ Քոչարյանը և յուր հովանավորյալ Վարդան Օսկանյանը «խորասուզված» են սեպտեմբերին սահմանադրականի առնչությամբ բուռն միտինգներ կազմակերպելու գործընթացների մեջ: Օսկանյանն օրնիբուն հանդիպումների մեջ է: Ասում են նաև, թե Օսկանյանի հետ հանդիպողները մի քանի վայրկյան անց վազում են նախագահականամերձ […]

Ստեփան Դեմիրճյանը ևս կմիանա՞ Արթուր Բաղդասարյանին. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. Երեկ հերթական լավ լուրը ստացանք «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումից՝ միավորմանը միանալու որոշում է կայացրել «Թեթև նախաճաշի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: Այս ասոցիացիայի միանալը իսկապես կուժեղացնի հասարակական-քաղաքական միավորումը, քանի որ գիտականորեն ապացուցված է նախաճաշի կարևորությունը մարդու առողջության պահպանման գործում, իսկ եթե մարդը ֆիզիկապես առողջ է, ապա բարձր է նաև նրա քաղաքական ակտիվությունը և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի