Ի՞նչ են պայմանավորվել Արթուր Բաղդասարյանը ու Վարդան Օսկանյանը.Ժողովուրդ
«Դեռ ամիսներ առաջ, երբ նոր էր ՕԵԿ-ը նախաձեռնել իր կերպարանափոխության՝ արդեն ավարտին հասցված գործընթացը, ՕԵԿ-ականներն ամեն առիթով հայտարարում էին, թե իրենց «Հայկական վերածնունդին» միացել են հարյուրից ավել հասարակական կազմակերպություններ։
Մի պահ նույնիսկ 150 թիվն էր շրջանառվում։ Իսկ այժմ, պարզվում է, որ ՀԿ-ները չեն շտապում միանալ նոր անունով ՕԵԿ-ին։
«Ժողովուրդ»–ը փորձեց «Հայկական վերածնունդից» ստանալ իրենց միացած ՀԿ-ների ցանկը, սակայն մեզ պատասխանեցին, որ այդ գործընթացի հետ կապված «չճշտված» հանգամանքներ կան եւ խոստացան ապագայում ասել, թե որ ՀԿ-ներն են իրենց միացել։
Ի դեպ, «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ անցած շաբաթ, այսինքն՝ ՕԵԿ-ի կերպարանափոխության համագումարից առաջ, այդ կուսակցություն է այցելել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։
Ըստ լուրերի՝ նա բավական երկար առանձնազրույց է ունեցել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: